Նորություններ
Փոփոխություններ՝ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում
մարտի 26, 2026
Փոփոխություններ՝ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում․
Մասնավորապես՝
. ընդլայնվում է 4 մլն դրամ սահմանաչափով 611 բնակավայրերի ցանկը։ Ծրագրով սահմանված 5 մլն դրամ սահմանաչափով 242 բնակավայրերից և Երևան քաղաքից բացի՝ մյուս բոլոր մարզային բնակավայրերում ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով աջակցությունը սահմանվում է 4 մլն դրամ։ Արդյունքում, 611-ի փոխարեն՝ ցանկում կներառվի 760 բնակավայր։
Փոփոխությունը հետադարձ ուժով կվերաբերի այն ընտանիքներին, որոնք արդեն իրացրել են իրենց հավաստագրերն այն բնակավայրերում, որտեղ ընտանիքի մեկ անդամի հաշվով աջակցության չափը 3 մլն դրամ է․ վերջիններս հնարավորություն ունենան այդ տարբերության չափով աջակցությունն ուղղել կամ հավելյալ հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը, կամ այն իրացնել որպես դրական մնացորդ (վերանորոգման վարկ, գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերման վարկ կամ կահույքի և կենցաղային տեխնիկայի գնում)։
. ընտանիքի անդամ են դիտարկվում նաև մինչև 2026 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաները՝ անկախ այն հանգամանքից, թե երբ են նրանք ներկայացրել առցանց դիմում-հայտարարությունը և ստացել ծրագրով նախատեսված հավաստագիրը։
. եթե ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուների տվյալներն առկա են Ղարաբաղի անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում կամ ԿԳՄՍՆ կողմից վարվող՝ դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում, որտեղ առկա է տեղեկատվություն այն մասին, որ ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած դիմումատուն 2020 թ․ սեպտեմբերի 27-ից, 2022 թ․ դեկտեմբերի 12-ից առաջ առնվազն 12 ամիսների ընթացքում աշխատել կամ սովորել է Ղարաբաղում, ապա Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից նրան տրվում է շահառուի կարգավիճակ՝ անկախ որոշմամբ սահմանված փաստաթղթերի առկայությունից։
Ծրագրի շրջանակում մինչ այժմ հավաստագիր է ստացել 5232 ընտանիք, որից 2336-ն իրացվել է։