Նորություններ
100 հազար դրամ միանվագ աջակցությունը վճարվել է շուրջ 100 հազար անձի
հոկտեմբերի 27, 2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության հերթական վճարման արդյունքում՝ 100 հազար դրամ միանվագ աջակցությունը վճարման է ուղարկել ընդհանուր առմամբ շուրջ 100 հազար անձի համար։ Վճարման գործընթացը շարունակվում է։
Հիշեցնենք, որ աջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։
Անչափահաս երեխաներին հասանելիք աջակցության գումարը տրամադրվում է առցանց ներկայացվող դիմումի հիման վրա (հղումը՝ https://dimum.ssa.am/ )։