114 տեղեկատուն հասանելի է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում
հունիսի 04, 2025
ԱՍՀ նախարարության Տելեգրամ ալիքում գործարկված 114 տեղեկատուն այսուհետ հասանելի է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական www.mlsa.am կայքէջում։
Տեղեկատուի միջոցով և՛ ՀՀ քաղաքացիները, և՛ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները կարող են ինքնաշխատ եղանակով արագ ու հասցեական տեղեկատվություն ստանալ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։
Տեղեկատուին միանալու համար անհրաժեշտ է մուտք գործել https://mlsa.am/ հղմամբ, սեղմել կայքէջի աջ հատվածի ստորին մասում գտնվող «Գրեք մեզ, մենք առցանց ենք» կոճակի վրա: Համակարգը Ձեզ կառաջարկի սեղմել հաղորդագրության դաշտի վրա՝ բոտը ակտիվացնելու համար, որից հետո համապատասխան բաժիններից Դուք կարող եք ընտրել Ձեզ հետաքրքրող ոլորտը և հետևելով համակարգի կողմից առաջարկվող քայլերին՝ ստանալ տեղեկատվություն՝
· զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրերի,
· բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի,
· կենսաթոշակների և նպաստների,
· աջակցության ծրագրերի և այլնի վերաբերյալ։
Ոլորտային բովանդակության համալրման գործընթացը շարունակվում է։
Ըստ անհրաժեշտության՝ համակարգը նաև հնարավորություն է տալիս կապ հաստատել մասնագետների հետ։
Տելեգրամ ալիքում 114 տեղեկատուի հղումը՝ https://t.me/mlsa114_bot։
Հարթակը գործարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի (EIF) «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» (GTC) կողմից։