Հայտարարություններ

ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ (CV) ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ

նոյեմբերի 21, 2023

ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ (CV)

 (ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ – ԱՆՀԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)

 

Հայաստան, «Աշխատանքի էլեկտրոնային բորսա»

EFSD դրամաշնորհ

 

Առաջադրանքի անվանումը՝ Գործատուների և աշխատանք փնտրողների հաար հասանելի «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» պետական հարթակի մշակում, թեստավորում, տեղադրում և ներդնում (Առաջադրանք)

Հղման համար՝ EFSD-ELE-CS/2/2023_11

Հայաստանի Հանրապետությունը ստացել է դրամաշնորհ Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի (EFSD) միջոցներից 518 000 (հինգ հարյուր տասնութ հազար) ԱՄՆ դոլարի չափով «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» Ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) ֆինանսավորման համար և նպատակ ունի վերնշյալ Դրամաշնորհի միջոցների մի մասը օգտագործել խորհրդատվական ծառայությունների համար։

Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են հարթակի անվտանգության ապահովում գործատուներին և աշխատանք փնտրողներին հասանելի «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» պետական ​​հարթակի մշակման, թեստավորման, տեղադրման և ներդրման առաջադրանքի շրջանակներում: Նշված խորհրդատվական ծառայությունների տրամադրման համար նախատեսվում է ներգրավել UI/UX դիզայներ։ Առաջադրանքի իրականացման մանրամասն տեխիկական առաջադրանքը (ՏԱ) կցվում է հետաքրքրվածության ներկայացման սույն հարցմանը։

Առաջադրանքի ընդհանուր տևողությունը 15 աշխատանքային օր է։

Ծառայությունների մեկնարկը նախատեսվում է 2023 թվականի դեկտեմբերի 20-ին։

«Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը, որպես Ծրագրի իրականացման խումբ («ԾԻԽ»), հրավիրում է որակավորված անհատ խորհրդատուների («Անհատ խորհրդատուներ»)՝ արտահայտելու իրենց հետաքրքրվածությունը Ծառայությունների մատուցման հարցում: Հետաքրքրված անձինք պետք է տրամադրեն փաստաթղթեր և տեղեկություններ, որոնք կփաստեն, որ նրանք ունեն պահանջվող որակավորում և համապատասխան փորձ Ծառայությունները կատարելու համար:

Որակավորման պահանջներն են.

      Համակարգչային գիտության, ծրագրային ապահովման ճարտարագիտության կամ հարակից բնագավառի բակալավրի աստիճան,

      C#, Java, Python կամ JavaScript և դրանց հարակից շրջանակների հետ աշխատելու փորձ,

      Անվտանգ կոդերի վերանայման, անվտանգ ծրագրային ապահովման մշակման կամ հավելվածների անվտանգության գնահատման հիմնավոր փորձառություն,

      Ծանոթություն հավելվածների անվտանգության խոցելիություններին և հարձակման ուղղություններին, ներառյալ, բայց չսահմանափակվելով OWASP Top Ten, SANS Top 25 և CWE/SANS Top 25-ով

      Կոդերի վերանայման գործիքների և հարթակների, ինչպիսիք են Checkmarx, Fortify, Veracode կամ նմանատիպ ստատիկ վերլուծության գործիքների հետ աշխատանքի փորձ

      Անվտանգ կոդավորման սկզբունքների, անվտանգ ծրագրային ապահովման մշակման կյանքի ցիկլի (SSDLC) և անվտանգ կոդավորման շրջանակների (օրինակ՝ SAMM, BSIMM) լավ իմացություն:

      Նախորդող 5 տարիների ընթացքում (2018-2023թթ.) Հայաստանի Հանրապետությունում կամ ԵԱՏՄ և ԵՄ երկրներում որպես անվտանգության մասնագետ առնվազն 2 ծրագրի հաջող իրականացում։

 «Կարճ ցուցակում» ընդգրկվելու ընտրության չափանիշները՝

·         տեղեկատվական համակարգերի կամ հարթակների անվտանգության ապահովման ընդհանուր որակավորում և փորձ (առավելագույնը՝ 40 միավոր),

·         Պետական հատվածում տեղեկատվական համակարգերի կամ հարթակների անվտանգության ապահովման հատուկ որակավորում և փորձ (առավելագույնը՝ 60 միավոր):

Նվազագույն անցողիկ միավորը` 70

Անհատական ​​խորհրդատուն կընտրվի Անհատական ​​խորհրդատուի ընտրության մեթոդի համաձայն, որը սահմանված է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գնումների ընթացակարգերում (փոփոխվել է 2018թ. նոյեմբերին) (https://efsd.org/en/about/documents/policies_and_procedures/

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով՝ Հայաստան, Երևան, 0069, Կարապետ Ուլնեցու 68, +(374-11) 50 18 06, աշխատանքային ժամերին՝ ժամը 09:00-ից մինչև 18:00։

Անգլերեն, ռուսերեն կամ հայերեն լեզուներով հետաքրքրվածության հայտերը պետք է գրավոր հանձնվեն ստորև նշված հասցեին՝ անձամբ կամ էլեկտրոնային փոստով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 5-ը: Նամակի վենագիրը՝ EFSD-ELE-CS/2/2023_11_անվտանգության մասնագետի համար հետաքրքրվածության ներկայացում:

 

«Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամ

Հայաստան,  Երևան 0069 , Կարապետ Ուլնեցի 68

Անահիտ Պարզյան, տնօրեն

Հեռ՝ +(374-11) 50-18-06

Էլ. փոստ՝ info@nork.am

Ստացողի պաշտոնական վեբ կայք՝ www.nork.am, www.nork.am/en/

ԿԶԵԲ պաշտոնական վեբ կայք՝ https://efsd.org

 

Հետաքրքրվածության հայտի հայերեն տարբերակը

Հետաքրքրվածության հայտի ռուսերեն տարբերակը

Հետաքրքրվածության հայտի անգլերեն տարբերակը