ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ (CV) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՄԲԱԳԻՐ
նոյեմբերի 21, 2023
ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ (CV)
(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ – ԱՆՀԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)
Հայաստան, «Աշխատանքի էլեկտրոնային բորսա»
EFSD դրամաշնորհ
Առաջադրանքի անվանումը՝ Գործատուների և աշխատանք փնտրողների համար հասանելի «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» պետական հարթակի մշակում, թեստավորում, տեղադրում և ներդնում (Առաջադրանք)
Հղման համար՝ EFSD-ELE-CS/2/2023_12
Հայաստանի Հանրապետությունը ստացել է դրամաշնորհ Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի (EFSD) միջոցներից 518 000 (հինգ հարյուր տասնութ հազար) ԱՄՆ դոլարի չափով «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» Ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) ֆինանսավորման համար և նպատակ ունի վերնշյալ Դրամաշնորհի միջոցների մի մասը օգտագործել խորհրդատվական ծառայությունների համար։
Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են հարթակի տեխնիկական փաստաթղթերի մշակում գործատուներին և աշխատանք փնտրողներին հասանելի «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» պետական հարթակի մշակման, թեստավորման, տեղադրման և ներդրման առաջադրանքի շրջանակներում: Նշված խորհրդատվական ծառայությունների տրամադրման համար նախատեսվում է ներգրավել տեխնիկական խմբագրի։ Առաջադրանքի իրականացման մանրամասն տեխիկական առաջադրանքը (ՏԱ) կցվում է հետաքրքրվածության ներկայացման սույն հարցմանը։
Առաջադրանքի ընդհանուր տևողությունը 15 աշխատանքային օր է։
Ծառայությունների մեկնարկը նախատեսվում է 2023 թվականի դեկտեմբերի 20-ին։
«Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը, որպես Ծրագրի իրականացման խումբ («ԾԻԽ»), հրավիրում է որակավորված անհատ խորհրդատուների («Անհատ խորհրդատուներ»)՝ արտահայտելու իրենց հետաքրքրվածությունը Ծառայությունների մատուցման հարցում: Հետաքրքրված անձինք պետք է տրամադրեն փաստաթղթեր և տեղեկություններ, որոնք կփաստեն, որ նրանք ունեն պահանջվող որակավորում և համապատասխան փորձ Ծառայությունները կատարելու համար:
Որակավորման պահանջներն են.
· Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն։
· Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների ոճաբանության իմացություն և այդ գիտելիքները աշխատանքում ճիշտ կիրառելու կարողություն։
· Ավելի քան 2 տարվա աշխատանքային փորձ որպես տեխնիկական խմբագիր։
· Փորձ բովանդակության մշակման, քոփիռայթինգի կամ հարակից ոլորտում:
· Տեխնիկական լսարանի համար հեշտ ըմբռնելի ձեռնարկներ կամ փաստաթղթեր գրելու փորձ:
· Բազմաթիվ աղբյուրների օգտագործմամբ հետազոտություն անցկացնելու փորձ:
· Microsoft Office-ի գերազանց իմացություն և առցանց քերականական ստուգիչների իմացություն:
· Ցանկացած այլ համապատասխան ծրագրաշարի/գործիքների իմացությունը կդիտվի որպես առավելություն:
· Վերջին 5 տարիների ընթացքում (2018-2023թթ.) Հայաստանի Հանրապետությունում կամ ԵԱՏՄ-ի և ԵՄ երկրներում առնվազն 2 նախագծի հաջող իրականացում` որպես տեխնիկական խմբագիր:
«Կարճ ցուցակում» ընդգրկվելու ընտրության չափանիշները՝
· տեղեկատվական համակարգերի կամ հարթակների տեխնիկական փաստաթղթրի մշակման ընդհանուր որակավորում և փորձ (առավելագույնը՝ 40 միավոր),
· Պետական հատվածում տեղեկատվական համակարգերի կամ հարթակների տեխնիկական փաստաթղթրի մշակման հատուկ որակավորում և փորձ (առավելագույնը՝ 60 միավոր):
Նվազագույն անցողիկ միավորը` 70
Անհատական խորհրդատուն կընտրվի Անհատական խորհրդատուի ընտրության մեթոդի համաձայն, որը սահմանված է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գնումների ընթացակարգերում (փոփոխվել է 2018թ. նոյեմբերին) (https://efsd.org/en/about/documents/policies_and_procedures/ )։
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով՝ Հայաստան, Երևան, 0069, Կարապետ Ուլնեցու 68, +(374-11) 50 18 06, աշխատանքային ժամերին՝ ժամը 09:00-ից մինչև 18:00։
Անգլերեն, ռուսերեն կամ հայերեն լեզուներով հետաքրքրվածության հայտերը պետք է գրավոր հանձնվեն ստորև նշված հասցեին՝ անձամբ կամ էլեկտրոնային փոստով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 5-ը: Նամակի վերնագիրը՝ EFSD-ELE-CS/2/2023_12_Տեխնիկական խմբագրի համար հետաքրքրվածության ներկայացում:
«Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամ
Հայաստան, Երևան 0069 , Կարապետ Ուլնեցի 68
Անահիտ Պարզյան, տնօրեն
Հեռ․՝ +(374-11) 50-18-06
Էլ. փոստ՝ info@nork.am
Ստացողի պաշտոնական վեբ կայք՝ www.nork.am, www.nork.am/en/
ԿԶԵԲ պաշտոնական վեբ կայք՝ https://efsd.org
Հետաքրքրվածության հայտի հայերեն տարբերակը