Հայտարարություններ

Հրավեր ՀԿ-ներին՝ մրցույթի հանձնաժողովում ընդգրկվելու համար

հունիսի 01, 2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին»  N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հասարակական կազմակերպություններին հրավիրում է  դիմել և ընդգրկվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Օթևան»  պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2025 թվականի օգոստոսի 4-ին հայտարարված մրցույթի հանձնաժողովում։

Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն պետական կազմակերպության գործունեության ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեու­թյուն են ծավալել տվյալ ոլորտում։ Սույն պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունների դիմումների հիման վրա, համակարգչային ծրագրի միջոցով, պատահական ընտրության սկզբունքով ընտրվելու է մեկ հասարակական կազմակերպություն:

   Հետաքրքրված հասարակական կազմակերպությունները ստորագրված դիմումները կարող են ուղարկել hr@mlsa.am էլեկտրոնային հասցեին:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի հուլիսի 21-ը:    

 Դիմումում անհրաժեշտ է նշել`

1.     Կազմակերպության անվանումը

2.    Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն

3.Գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն

4.    Կազմակերպության կանոնադրությունը:

 Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժին` 010 58 37 51 հեռախոսահամարով: