Մրցույթ՝ ամփոփ վերլուծությունների բաժնում փորձագետ ներգրավելու համար
հուլիսի 04, 2023
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հրապարակում է ամփոփ վերլուծությունների, մոնիթորինգի և գնահատման վարչության ամփոփ վերլուծությունների բաժնում փորձագետ ներգրավելու մասին
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամփոփ վերլուծությունների, մոնիթորինգի և գնահատման վարչության ամփոփ վերլուծությունների բաժնում փորձագետը պետք է.
Իրականացնի հետևյալ գործառույթները՝
1.Մասնակցում է՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և 27.01.2023թ. «Հայաստանի Հանրապետության 2024 թ. բյուջետային գործընթացը սկսելու մասին» ՀՀ վարչապետի N 86-Ա որոշման համաձայն՝ նախարարության 2024 թվականի բյուջետային գործընթացի շրջանակում ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի հայտի կազմում, ՀՀ ԱԺ գլխադասային հանձնաժողովներից ստացված՝ ԱԺ պատգամավորների առաջարկությունների հիման վրա հայտի վերանայում (ըստ անհրաժեշտության), ամփոփում և սահմանված ժամկետում ներկայացում Ֆինանսների նախարարություն,
2.մասնակցում է «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2024 թ. բյուջետային գործընթացը սկսելու մասին» ՀՀ ԱՍՀ նախարարի հրամանի կատարմանը՝ համագործակցելով հիմնական մասնագիտական ստորաբաժանումների հետ,
3.մասնակցում է սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումների կազմմանը, ամփոփմանը և սահմանված ժամկետում ներկայացում Ֆինանսների նախարարություն,
4.ՀՀ կառավարության 2024 թ. պետական բյուջեի ուղերձի մասը կազմող` 2024 թ. սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին ՀՀ կառավարության զեկույցի՝ Նախարարության իրավասությանը վերաբերող համապատասխան հատվածների նախագծի ամփոփում, մշակում և սահմանված ժամկետում ներկայացում Ֆինանսների նախարարություն,
5.«Հայաստանի Հանրապետության 2024թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողով կողմից ընդունվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում նախարարության 2024թ. բյուջեի հայտի հիման վրա «Քաղաքացու Բյուջե»-ի մշակում, ամփոփում և սահմանված ժամկետում ներկայացում Ֆինանսների նախարարություն,
6.ՀՀ 2024թ. պետական բյուջեով հաստատված հատկացումների եռամսյակային բաշխվածությունների ամփոփում, մշակում և ներկայացում Ֆինանսների նախարարություն,
7.մասնակցում է՝ ՀՀ կառավարության 25.02.2021 N 252-Լ «Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» (այսուհետ՝ Աշխատակարգ) որոշման Աշխատակարգի 8-րդ կետի համաձայն յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 1-ը Կառավարության 18.11.2021 N 1902–Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի միջոցառումների՝ հաջորդ տարվա (տարիների) համար նախատեսված միջոցառումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների մշակմանը,
8.մասնակցում է՝ Աշխատակարգի 93-րդ կետի համաձայն՝ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի՝ Նախարարությանը վերապահված գործունեության ոլորտների վերաբերյալ զեկույցի կատարման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվության մշակմանը,
9.մասնակցում է՝ ամփոփ վերլուծությունների բաժնի աշխատաքներին՝ կատարելով նաև ընթացիկ հանձնարարականները։
Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մինչև 2023 թ. դեկտեմբերի 29-ը։
Ունենա բարձրագույն կրթություն, գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ, հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական բնագավառի` երեք տարվա աշխատանքային ստաժ, հանակարգչով աշխատելու ունակություններ, ծրագրերի մշակման, խնդրի լուծման, հաշվետվությունների մշակման, վերլուծության ունակություններ։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը
- դիմում.
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համարմասնագիտական գիտելիքներիև աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի(ների), վկայական(ների), պատճեները.
- արական սեռի անձինք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական.
- Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
- պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
- օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
- օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
- «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում,
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.
- անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով).
- ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Փաստաթղթերը ընդունվում են միայն էլեկտրոնային եղանակով ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 04.08.2023թ.
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն /ք.Երևան Կառավարական տուն 3, հեռ. 010 58 37 51, էլեկտրոնային փոստի հասցե. hr@mlsa.am/: