Հայտարարություններ

Մրցույթ՝ Ամփոփ վերլուծությունների, մոնիթորինգի և գնահատման վարչությունում փորձագետ ներգրավելու մասին

ապրիլի 13, 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԱՄՓՈՓ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առաջ եկած նոր մարտահրավերներով պայմանավորված էապես մեծացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից իրականացվող ծրագրերի շրջանակը և ուղղությունները։ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների, տեղահանվածների, երկարաժամկետ միգրանտների և հարկադիր վերադարձող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինտեգրման կամ վերաինտեգրման ոլորտներում իրականացվող նոր ծրագրերի նկատմամբ վարչության իրավասությունների շրջանակում պետական վերահսկողության, մշտադիտարկման և վերլուծության գործառույթներ իրականացնելու, ինչպես նաև 2026  թվականի բյուջետային գործընթացի աշխատանքների, ՀՀ կառավարության 18.08.2021 N 363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի մասով կատարվելիք աշխատանքների հետ կապված Ամփոփ վերլուծությունների, մոնիթորինգի և գնահատման վարչությունում կտրուկ ավելացել է իրականացվող աշխատանքների ծավալը։

Փորձագետ ներգրավելու հիմքը Նախարարության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի (ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 11-ի «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 700-Լ որոշման 11-րդ կետի 27-րդ ենթակետ) իրականացման ծավալների կտրուկ ավելացումն է (ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի թիվ 878-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 2-րդ կետի 4-րդ դեպք, 3-րդ կետ):

 

1.    Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ երեք ամիս։

2.    Փորձագետի  պարտականությունները՝

·         «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» ՀՀ վարչապետի համապատասխան որոշման համաձայն՝ նախարարության 2027 թվականի բյուջետային գործընթացի շրջանակում ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի հայտի կազմում, ՀՀ ԱԺ գլխադասային հանձնաժողովներից ստացված՝ ԱԺ պատգամավորների առաջարկությունների հիման վրա հայտի վերանայում (ըստ անհրաժեշտության), ամփոփում և սահմանված ժամկետում ներկայացում Ֆինանսների նախարարություն,

·         մասնակցում է «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության 2027 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» ՀՀ ԱՍՀ նախարարի հրամանի կատարմանը՝ համագործակցելով հիմնական մասնագիտական ստորաբաժանումների հետ,

·         մասնակցում է սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումների կազմմանը, ամփոփմանը և  սահմանված ժամկետում ներկայացում Ֆինանսների նախարարություն,

·         ՀՀ կառավարության 2027 թ. պետական բյուջեի ուղերձի մասը կազմող` 2027 թ. սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին ՀՀ կառավարության զեկույցի՝ Նախարարության իրավասությանը վերաբերող համապատասխան հատվածների նախագծի ամփոփում, մշակում և սահմանված ժամկետում ներկայացում Ֆինանսների նախարարություն,

·         «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողով կողմից ընդունվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում նախարարության 2027 թ. բյուջեի հայտի հիման վրա «Քաղաքացու Բյուջե»-ի մշակում, ամփոփում և սահմանված ժամկետում ներկայացում Ֆինանսների նախարարություն,

·         ՀՀ 2027 թ. պետական բյուջեով հաստատված հատկացումների եռամսյակային բաշխվածությունների ամփոփում, մշակում և ներկայացում Ֆինանսների նախարարություն,

·         մասնակցում է՝ Աշխատակարգի 93-րդ կետի համաձայն՝ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի՝ Նախարարությանը վերապահված գործունեության ոլորտների վերաբերյալ զեկույցի կատարման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվության մշակմանը,

·         մասնակցում է՝ ամփոփ վերլուծությունների բաժնի աշխատաքներին՝ կատարելով նաև ընթացիկ հանձնարարականները։

 

3.    Փորձագետին ներկայացվող պահանջները՝                 

·         բարձրագույն կրթություն,

·         գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,

·         հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական բնագավառի` երեք տարվա աշխատանքային ստաժ,

·         հանակարգչով աշխատելու ունակություններ,

·         ծրագրերի մշակման, խնդրի լուծման, հաշվետվությունների մշակման, վերլուծության ունակություններ։

 

4.    Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 16.07.2026

5.    Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

ՀՀ, ք. Երևան, Կառավարության 3, հեռ. 010-583751,  

Էլ. փոստ՝ info@mlsa.am, https://www.mlsa.am 

Չի թույլատրվում  հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե  տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

6.    Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

 

·   դիմում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,

·  հայտարարություն ՀՀ կառավարության 08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

· տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,

·   արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

·   ինքնակենսագրական,

·   մեկ լուսանկար՝ 3 x 4սմ չափսի,

·  անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

7.    Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

8.    Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ միասին:

9.    Դիմումների ընդունման հասցեն է՝   Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն /հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Կառավարության 3,  հեռ. 010-583751/։ Դիմումներն ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 930-ից մինչև 1230:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝   /հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Կառավարության 3,  հեռ. 010-583751/։