Մրցույթ՝ անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ ներգրավելու համար
հուլիսի 03, 2023
Հայտարարություն
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը`10-33.6–Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը`10-33.6–Մ2-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2023 թվականի օգոստոսի 3-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 8-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում (առցանց),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
- լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 267072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուն երկու) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
- ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 46, 48, 93, 99, 108
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
- «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 4, 9, 34, 35
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=151484
- «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 4, 12, 21, 24, 29, 37, 38
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
- «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 4, 5, 6, 7
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=178465
- «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 5, 7, 17, 22, 24, 29
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=178780
- «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 3, 4, 5, 6, 7, 10, 12, 16, 22
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=171966
- Աշխատանքային օրենսգիրք. հոդվածներ՝ 19, 48, 69, 92, 138, 143, 149, 155, 172, 185, 186, 190, 227
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=180722
- «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 6, 10, 11, 33
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=175854
- Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012 թ., էջեր 10-12, 14-15, 17-18, 22-24, 30-32, 37-39, 40-50, 84-87
Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
- «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր 70-89, 93-103, 108-129
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/
հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
- «Խնդրի լուծում» կոմպետենցիա
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf - «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
- «Բարեվարքություն» կոմպետենցիա հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն. հեռախոսահամար՝ 010-58-37-51: