Մրցույթ՝ անձնակազմի կառավարման բաժնի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
նոյեմբերի 14, 2025
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժնի մասնագետ (ծածկագիրը` 10-33.6-Մ6-1) վարկանիշային ցուցակից համալրում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ անձնակազմի կառավարման բաժնի մասնագետի (ծածկագիրը` 10-33.6-Մ6-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 28-ին ժամը՝ 11:00-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 3):
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
1. Անձնագիր, հանրային ծառայությունների համարանիշ
2. Դիպլոմ
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)
4. Արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Աշխատավարձի չափը՝
139776 (մեկ հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ:
Աշխատավայրի հասցեն է՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչական շենք (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 3):
Վարկանիշային ցուցակից հարցազրույցին հրավիրված թեկնածուն տեղեկանում է հարցազրույցին հրավիրվելու մասին իր էլեկտրոնային փոստի հասցեին և անձնական էջին ուղարկված ծանուցումների միջոցով:
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010583751 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն hr@mlsa.am էլեկտրոնային փոստի հասցեին:
Պաշտոնի անձնագիր
Մասնագիտական գիտելիքներ