Հայտարարություններ

Մրցույթ՝ արտաքին կապերի վարչությունում փորձագետ ներգրավելու մասին

սեպտեմբերի 22, 2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-22. 09. 2025

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

 

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առաջ եկած նոր մարտահրավերներով պայմանավորված էապես մեծացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից իրականացվող ծրագրերի շրջանակը և ուղղությունները։ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների, տեղահանվածների, երկարաժամկետ միգրանտների և հարկադիր վերադարձող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինտեգրման կամ վերաինտեգրման ոլորտներում ՀՀ կառավարության քաղաքականության մշակման ու իրականացման լիազորությունները վերապահված են Նախարարությանը։

Նշված խնդրիների հետ կապված ավելացել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետական ու ոչ պետական կազմակերպությունների և հիմնադրամների, այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ համագործակցությամբ ծրագրերը, բանակցությունների վարման, անհրաժեշտ փաստաթղթերի և նյութերի մշակման աշխատանքները, ինչով պայմանավորված արտաքին կապերի վարչությունում կտրուկ ավելացել է իրականացվող աշխատանքների ծավալը, մասնավորապես՝ օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից ստացվող և օտարերկրյա պետություններ, միջազգային կազմակերպություններ ուղարկվող գրավոր նյութերի պատրաստում և թարգմանությունների իրականացում, օտարերկրյա պետություններից Նախարարություն ժամանած հյուրերի և պատվիրակությունների սպասարկման աշխատանքների իրականացում։

Փորձագետ ներգրավելու հիմքը Նախարարության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի (ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 11-ի «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 700-Լ որոշման 11-րդ կետի 8-րդ ենթակետ) իրականացման ծավալների կտրուկ ավելացումն է (ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի թիվ 878-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 2-րդ կետի 4-րդ դեպք, 3-րդ կետ):

 

1.    Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ երկու ամիս։

2.    Փորձագետի  պարտականությունները՝

·         միջազգային պայմանագրերով և միջազգային կազմակերպություններին անդամակցությամբ պայմանավորված՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում պետության ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքների իրականացում, սահմանված կարգով համապատասխան հաշվետվությունների, զեկույցների ու վերլուծությունների կազմման և ներկայացման աշխատանքների իրականացում,

·         Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի վերաբերյալ եզրակացությունների ներկայացման աշխատանքների իրականացում,

·         աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող միջազգային պայմանագրերի մշակման աշխատանքների, այդ շրջանակներում համապատասխան ընթացակարգերի իրականացում,

·         աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետական ու ոչ պետական կազմակերպությունների և հիմնադրամների, այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ համագործակցությամբ ծրագրերի իրականացում, բանակցությունների վարման, անհրաժեշտ փաստաթղթերի և նյութերի մշակման աշխատանքների իրականացում,

·         աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ սեմինարների, համաժողովների, աշխատաժողովների և այլ միջոցառումների իրականացում,

·         օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից ստացվող և օտարերկրյա պետություններ, միջազգային կազմակերպություններ ուղարկվող գրավոր նյութերի պատրաստման և թարգմանության աշխատանքների իրականացում,

·         Նախարարության և օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների միջև պաշտոնական հանդիպումների իրականացում, համապատասխան նյութերի պատրաստման աշխատանքների իրականացում,

·         օտարերկրյա պետություններից Նախարարություն ժամանած հյուրերի և պատվիրակությունների սպասարկման աշխատանքների իրականացում,

·         Նախարարության հետ համագործակցող օտարերկրյա պետությունների, միջազգային և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների համար Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրերի կամ կացության քարտերի տրամադրման համար անհրաժեշտ գործընթացների իրականացում,

·         Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, Նախարարությանը ենթակա մարմնի և Նախարարության համակարգի կազմակերպությունների աշխատակիցների օտարերկրյա վերապատրաստումների, աշխատանքային և պաշտոնական այցերի անհրաժեշտ ընթացակարգերի, փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների իրականացում,

·         օտարերկրյա պետություններ գործուղման մեկնած՝ Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, Նախարարությանը ենթակա մարմնի և Նախարարության համակարգի կազմակերպությունների աշխատակիցների հաշվետվությունների ամփոփման, դրանց արդյունքների ուսումնասիրության, համապատասխան առաջարկությունների ներկայացման աշխատանքների իրականացում,

·         Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովից ստացված ծրագրերի նախագծերի ուսումնասիրման, ծրագրերը բարեգործական որակելու կամ արտոնություններ տալու նպատակով եզրակացությունների նախապատրաստման աշխատանքների իրականացում։

 

3.    Փորձագետին ներկայացվող պահանջները՝

                                                

·         բարձրագույն կրթություն.

·         հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ միջազգային կապերի (միջազգային հարաբերություններ) բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ

·         համակարգչով, ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ։

 

4.    Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 25.09.2025

 

5.    Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

 

ՀՀ, ք. Երևան, Կառավարության 3, հեռ. 010-583751,  

Էլ. փոստ՝ info@mlsa.am, https://www.mlsa.am

 

Չի թույլատրվում  հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե  տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

6.    Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

 

·                   դիմում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,

·                   հայտարարություն ՀՀ կառավարության 08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

·                   տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,

·                   արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակա

·                   վոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

·                   ինքնակենսագրական,

·                   մեկ լուսանկար՝ 3 x 4սմ չափսի,

·                   անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

7.    Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

 

8.    Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ միասին:

 

9.    Դիմումների ընդունման հասցեն է՝   Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն /հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Կառավարության 3,  հեռ. 010-583751/։ Դիմումներն ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 930-ից մինչև 1230:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝   /հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Կառավարության 3,  հեռ. 010-583751/։