Մրցույթ՝ բնակապահովության, հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրի համակարգողի թափուր հաստիքի համար
մայիսի 27, 2026
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ծրագրի մասին
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) համագործակցության շրջանակում իրականացվում է «Բնակարանային ապահովության և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիրը»։ Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել փախստականների համար բնակարանային ապահովման լուծումների հասանելիությունը և նպաստել հիփոթեքային շուկայի ընդլայնմանը։
Ծրագրի իրականացման խումբը (ԾԻԽ) հայտարարում է մրցույթ՝ Ծրագրի համակարգողի (Project Coordinator) թափուր հաստիքի համար: Ծրագրի համակարգողը պատասխանատու է ծրագրային գործողությունների արդյունավետ պլանավորման, իրականացման, մշտադիտարկման և համապարփակ վերահսկման համար՝ ապահովելով սահմանված թիրախային արդյունքների և հաշվետվությունների ժամանակին ու որակյալ ներկայացումը ֆինանսավորող կազմակերպությանը (ՎԶՄԲ):
Հաստիքի տվյալները
· Պաշտոն՝ Ծրագրի համակարգող (Project Coordinator)
· Աշխատանքի տեսակը՝ Լրիվ դրույք (Full-time)
· Պայմանագրի տեսակը՝ Ծառայությունների մատուցման պայմանագիր (Consultancy Contract)
· Վայրը՝ ք. Երևան, ՀՀ
Պաշտոնի նպատակը՝
Ծրագրի համակարգողը պատասխանատու է ծրագրային գործողությունների արդյունավետ պլանավորման, իրականացման, մշտադիտարկման և համապարփակ վերահսկման համար՝ ապահովելով սահմանված թիրախային արդյունքների և հաշվետվությունների ժամանակին ու որակյալ ներկայացումը ֆինանսավորող կազմակերպությանը:
Հիմնական գործառույթներն ու պարտականությունները՝
- Արդյունքների կառավարում. Ապահովել Ծրագրի ռազմավարական արդյունքների և ամփոփիչ փաստաթղթերի ժամանակին ներկայացումը ֆինանսավորող կազմակերպությանը:
- Շահագրգիռ կողմերի համակարգում. Նախաձեռնել և վարել Ծրագրին առնչվող աշխատանքային հանդիպումները, ցուցաբերել կառուցողական մասնագիտական աջակցություն ի հայտ եկած խնդիրների օպերատիվ և համակարգային լուծման գործում:
- Ռազմավարական պլանավորում. Աջակցել ծրագրային առաջարկների նախապատրաստմանն ու գնահատմանը, ինչպես նաև նախնական ժամանակացույցերի, զեկույցների և այլ առանցքային փաստաթղթերի մշակմանը:
- Ընթացիկ մոնիթորինգ. Իրականացնել Ծրագրի շրջանակներում սահմանված աշխատանքների ընթացքի և որակի շարունակական դիտարկում:
- Հաղորդակցության կառավարում. Ապահովել ծրագրային տեղեկատվության թափանցիկ, հասցեական և օպերատիվ հոսքը աշխատանքային թիմի, շահառուների և բոլոր շահագրգիռ կողմերի միջև:
- Հաշվետվողականություն. Պատրաստել Ծրագրի իրականացմանն առնչվող պարբերական, տարեկան և ամփոփիչ պաշտոնական զեկույցներ:
- Գործառնական օպտիմալացում. Ներկայացնել հիմնավորված առաջարկություններ Ծրագրի կազմակերպչական կառուցվածքի և գործառնական արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Պահանջվող կրթություն և որակավորում
· Կրթություն. Բարձրագույն կրթություն (Մագիստրոսի կոչում) կառավարման, տնտեսագիտության, բիզնես վարչարարության կամ հարակից ոլորտներում:
· Աշխատանքային փորձ. Միջազգային դոնոր կազմակերպությունների (ՎԶՄԲ/Համաշխարհային բանկ, ԱԶԲ, ՄԱԿ և այլն) կողմից ֆինանսավորվող ծրագրերի համակարգման կամ կառավարման առնվազն 5 տարվա փորձ:
· Լեզուների տիրապետում. Հայերենի և անգլերենի գերազանց (ազատ) տիրապետում (գրավոր և բանավոր)՝ պաշտոնական գրագրության և զեկույցներ կազմելու հմտություններով:
Համակարգչային գիտելիքներ
· MS Office փաթեթի (Word, Excel, PowerPoint) գերազանց տիրապետում:
· Ծրագրերի կառավարման մասնագիտացված հարթակների (MS Project, Jira, Asana) աշխատանքային իմացություն:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հետաքրքրված անձինք պետք է ուղարկեն իրենց դիմումները էլեկտրոնային փոստով հետևյալ հասցեին՝ hr@mlsa.am):
Նամակի թեմա (Subject) բաժնում պարտադիր նշել՝ «Ծրագրի համակարգող (Project Coordinator)»:
Պահանջվող փաստաթղթերի ցանկը՝
1. Ինքնակենսագրական (CV/Resume)՝ հայերեն կամ անգլերեն լեզվով, որտեղ հստակ արտացոլված է պահանջվող աշխատանքային փորձը։
2. Կրթության մասին փաստաթուղթ՝ բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմի (և միջուկի) պատճենը։
3. Աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր՝ քաղվածք աշխատանքային գրքույկից, պայմանագրերի պատճեններ կամ տեղեկանք նախկին աշխատավայրերից (առկայության դեպքում)։
📅 Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 2026 թվականի հունիսի 10-ը ներառյալ։