Հայտարարություններ

Մրցույթ՝ երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը զբաղեցնելու համար

հունիսի 26, 2024

Հայտարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ հավասար հնարավորությունների ապահովման վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 10-32.4-Մ2-7)  քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 10-32.4-Մ2-7) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց`  https://cso.gov.am/internal-external-competitions հղումով 2024 թվականի հունիսի 25-ից մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերի   լուսապատճեններն ու լուսանկարը: 

Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում (առցանց),
  • անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
  • լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 11:00-ին, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 3):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը՝ 267,072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու)  ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

  • ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 46, 48, 93, 99, 108

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723

  • «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ 4, 12, 21, 24, 29, 37, 38

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=193796

  • «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 4, 9, 34, 35

 Հղումը՝  https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=193745

  • ՀՀ Ընտանեկան օրենսգիրք. հոդվածներ՝ 41, 58, 67, 109, 113, 117, 121, 124, 126, 127, 129, 132, 136, 138, 139, 140

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186962

  • «Առանց ծնոողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 7, 8, 9

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=180555

·         «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 6, 9, 21

Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191547

  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012 թ., էջեր 10-12, 14-15, 17-18, 22-24, 30-32, 37-39, 40-50, 84-87

Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

  • «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր 70-89, 93-103, 108-129

Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346 հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

  • «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա

          Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

  • «Բարեվարքություն» կոմպետենցիա

Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

 Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, հեռախոսահամար՝ 010-58-37-51:

Պաշտոնի անձնագիր