Մրցույթ՝ Ընտանիքի սոցիալական գնահատման բաժնում փորձագետի ներգրավման մասին
հունվարի 22, 2024
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հրապարակում է ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության ընտանիքի սոցիալական գնահատման բաժնի փորձագետ ներգրավելու մասին
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության ընտանիքի սոցիալական գնահատման բաժնում փորձագետը պետք է.
Փորձագետը պետք է իրականացնի հետևյալ գործառույթները՝
1) մասնակցում է ընտանիքի սոցիալական գնահատման բնագավառը կարգավորող իրավական ակտերի նախագծերի և օրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակման և դրանց ներդրման աշխատանքներին.
2) մասնակցում է ընտանիքի սոցիալական գնահատման բնագավառը կարգավորող օրենսդրության միասնական կիրառումն ապահովելու նպատակով գերատեսչական նորմատիվ ակտերի և պաշտոնական պարզաբանումների մշակման, դրանք պետական գրանցման համար նախապատրաստման աշխատանքներին.
3) օրենսդրությամբ սահմանված (այդ թվում՝ ազատազրկման վայրից վերադարձած, փախստական ճանաչված կամ տեղահանված) անձանց սոցիալական ներառմանը կամ վերաինտեգրմանն ուղղված ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներ.
4) Հայաստանի Հանրապետության միգրացիոն քաղաքականության՝ ինտեգրման և վերաինտեգրման խնդիրների կարգավորման 2025-2035 թվականների ռազմավարության և դրանից բխող 2025-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման աշխատանքներ.
5) սոցիալական ներառման և վերաինտեգրման ծրագրերի մշակման և իրականացման չափորոշիչների ձևավորման աշխատանքներ.
6) սոցիալական ներառման և վերաինտեգրման ոլորտներում դիմակայուն մեխանիզմների ներդրման աշխատանքներ.
7) սոցիալական ներառման և վերաինտեգրման ծրագրերի տեղեկատվական հոսքերի փոխանակման վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքներ.
8) սոցիալական ներառման և վերաինտեգրման ծրագրերի իրականացման մեթոդաբանության և ուղեցույցերի մշակման աշխատանքներ.
9) մասնակցում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման, ինչպես նաև սոցիալական ներառման և վերաինտեգրման ծրագրերի վերաբերյալ Միասնական սոցիալական ծառայությանը մեթոդական և գործնական օգնության տրամադրման աշխատանքներին.
10) «ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց վարձակալությամբ բնակարանների ձեռքբերման ծախսերի փոխհատուցման տրամադրում» միջոցառման իրականացման ուղղությամբ աշխատանքներ.
11) «ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային ծրագիր» միջոցառման իրականացման ուղղությամբ աշխատանքներ.
12) Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված ուղեգրերի հիման վրա հանրակացարանային սենյակներում բնակեցման ուղղությամբ աշխատանքներ.
13) մասնակցում է սոցիալական ներառման և վերաինտեգրման, ծրագրերի մոնիթորինգի իրականացման աշխատանքներին.
14) մասնակցում է ՄԺԾԾ և բյուջետային հայտերի մշակման աշխատանքներին.
15) Բաժնի պետի հանձնարարությամբ կազմում է գրությունների, տեղեկանքների, դիմումների պատասխանների նախագծեր և այլ փաստաթղթեր:
Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մինչև 2024 թ. դեկտեմբերի 30-ը։
Փորձագետը պետք է ունենա բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, տիրապետի գրական հայերենին, աշխատանքային մակարդակով՝ անգլերեն և ռուսերեն լեզուներին, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
· դիմում.
· տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներիև աշխատանքայինու ունակություններ իտիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայական(ների) պատճեները.
· արական սեռի անձինք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական.
· հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
· պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
· օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
· օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
· «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
· Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում,
· մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.
· անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով):
Դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել անձամբ կամ hr@mlsa.am էլեկտրոնային փոստի միջոցով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 25.01.2024թ.
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՂԱՆԱԿՆ Է՝
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն և հարցազրույց։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ`
Ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն անձնակազմի կառավրման բաժին /ք.Երևան Կառավարական տուն 3, հեռ. 010583751, էլեկտրոնային փոստի հասցե. hr@mlsa.am/: