Հայտարարություններ

Մրցույթ՝ ժողովրդագրական ծրագրերի բաժնում փորձագետ ներգրավելու մասին

հունվարի 07, 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-07.01. 2026

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱԺՆՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 16.12.2022թ. N ՀՕ-457-Ն օրենքով փոփոխություններ են կատարվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների, տեղահանվածների, երկարաժամկետ միգրանտների և հարկադիր վերադարձող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինտեգրման և վերաինտեգրման ոլորտներում ՀՀ կառավարության քաղաքականության մշակման և իրականացման լիազորությունները փոխանցվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն)։

Նախարարությունը հանդիսանում է բնակարանային ապահովման մի շարք ծրագրերի բյուջետային գլխավոր կարգադրիչ, սակայն ներկայումս բնակարանային ապահովման հարցերով զբաղվող առանձին ստորաբաժանում նախարարությունում առկա չէ, և ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության ժողովրդագրական ծրագրերի բաժնում իրականացվող աշխատանքների ծավալը թելադրում է բաժնում ներգրավել փորձագետ։

Փորձագետ ներգրավելու հիմքը Նախարարության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի (ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 11-ի «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 700-Լ որոշման 10-րդ կետի 15-րդ ենթակետ) իրականացման ծավալների կտրուկ ավելացումն է (ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի թիվ 878-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 2-րդ կետի 4-րդ դեպք, 3-րդ կետ):

 

1.    Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ երեք ամիս։

2.    Փորձագետի  պարտականությունները՝

1.     Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի իրականացման շրջանակում՝

·                        Նախարարության հետ պայմանագիր չունեցող բանկերի կողմից ստացված դիմումների մուտքագրում statehouse.socservice.am համակարգ,

·                        Գործընկեր բանկերից ստացված հայտերի շրջանում մարումների իրականացնում,

·                        Գլխավոր քարտուղարի և վարչության պետի կողմից վճարման հայտերի ստորագրման և կնքման, սքանավորման և համակարգ ներմուծման գործընթացի կազմակերպում։

2.    ԼՂ բնակապահովան ծրագրի իրականացման շրջանակում՝

·                        Ծրագրային ապահովման բացակայության պատճառով հավաստագիր իրացրած շահառուների (ընտանիքի բոլոր անդամների) տվյալների բազայի ձևավորոււմ՝ Նորքին տրամադրելու նպատակով,

·                        Ծրագրային ապահովման բացակայության պատճառով դրական մնացորդի վերաբերյալ էլեկտրոնային ծանուցումների ուղարկում շահառուներին։

·                        Ծրագրային ապահովման բացակայության պատճառով վճարման ցուցակների (հազարավոր շահառուների տվյալներով) կազմման գործընթացին ակտիվ մասնակցություն։

·                        Միջգերատեսչական հանձնաժողովին ուղղված բոլոր դիմումների նախնական ուսումնասիրում, անհրաժեշտության դեպքում տվյալների լրացուցիչ ստուգում և անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում հանձնաժողովի քարտուղարին։

·                        114 թեժ գծին ուղղված ԼՂ բնակին վերաբերելի բոլոր խնդիրների ուսումնասիրում, ներկայացում, արդյունքների վերաբերյալ պարզաբանումների տրամադրում թեժ-գծի օպերատորներին։

3.    Մասնակցություն ընթացիկ բոլոր աշխատանքներին, հատկապես մեխանիկական եղանակով տվյալների հավաքագրման և բազաների ձևավորման աշխատանքներին։

 

3.    Փորձագետին ներկայացվող պահանջները՝

                                                

·         բարձրագույն կրթություն.

·         հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց  իմացություն

·         համակարգչով, ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ

 

4.    Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 13.01.2026

 

5.    Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

 

ՀՀ, ք. Երևան, Կառավարության 3, հեռ. 010-583751,  

Էլ. փոստ՝ info@mlsa.am, https://www.mlsa.am

 

Չի թույլատրվում  հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե  տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

6.    Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

 

·                   դիմում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,

·                   հայտարարություն ՀՀ կառավարության 08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

·                   տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,

·                   արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակա

·                   վոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

·                   ինքնակենսագրական,

·                   մեկ լուսանկար՝ 3 x 4սմ չափսի,

·                   անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

7.    Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

 

8.    Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ միասին:

 

9.    Դիմումների ընդունման հասցեն է՝   Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն /հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Կառավարության 3,  հեռ. 010-583751/։ Դիմումներն ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 930-ից մինչև 1230:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝   /հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Կառավարության 3,  հեռ. 010-583751/։