Հայտարարություններ

Մրցույթ՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնում փորձագետ ներգրավելու մասին

հունվարի 07, 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-07.01. 2026

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 16.12.2022թ. N ՀՕ-457-Ն օրենքով փոփոխություններ են կատարվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների, տեղահանվածների, երկարաժամկետ միգրանտների և հարկադիր վերադարձող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինտեգրման և վերաինտեգրման ոլորտներում ՀՀ կառավարության քաղաքականության մշակման և իրականացման լիազորությունները փոխանցվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն), և 2024 թվականի մարտ ամսից այդ գործառույթներն ամբողջությամբ իրականացվում են նախարարության կողմից։

Փորձագետ ներգրավելու հիմքը Նախարարության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի (ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 11-ի «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 700-Լ որոշման 11-րդ կետի 3-րդ և 10-րդ ենթակետեր) իրականացման ծավալների կտրուկ ավելացումն է (ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի թիվ 878-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 2-րդ կետի 4-րդ դեպք, 3-րդ կետ):

 

1.    Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ երեք ամիս։

2.    Փորձագետի  պարտականությունները՝

·                     Փորձագետ իրականացնելու է ծրագրով նախատեսված աշխատանքերը, մասնավորապես իրականացնելու է`

·                     ինտեգրված սոցիալական ծառայությունների բնագավառի իրավական կարգավորման ապահովման, մասնավորապես բնագավառը կարգավորող իրավական ակտերի նախագծերի և օրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակման, դրանց ներդրման աշխատանքները,

·                     ինտեգրված սոցիալական ծառայությունների օրենսդրության միասնական կիրառումն ապահովելու նպատակով գերատեսչական նորմատիվ ակտերի և պաշտոնական պարզաբանումների մշակման, դրանք պետական գրանցման համար նախապատրաստման աշխատանքները,

·                     ինտեգրված սոցիալական ծառայությունների միասնական տեղեկատվական համակարգի հիմնախնդիրների ուսումնասիրության (վերլուծության) աշխատանքների իրականացման կազմակերպման և ապահովման, այդ հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ առաջարկությունների մշակման աշխատանքները,

·                     ազգային և տարածքային մակարդակներում սոցիալական համագործակցության համաձայնագրերով նախատեսված, համակարգող խորհուրդների, դրանց մեթոդական օգնության տրամադրման աշխատանքները.

·                     համայնքային սոցիալական ծրագրերի մշակման, մեթոդական օգնության տրամադրման, հաստատված, ինչպես նաև նախագիծ ծրագրերի հաշվառման աշխատանքները,

·                     Ինտեգրման, վերադարձի և վերաինտեգրման ծառայությունների մասով Միասնական սոցիալական ծառայությանը մեթոդական օգնության տրամադրման աշխատանքները,

·                     ինտեգրված սոցիալական ծառայությունների և սոցիալական դեպքի վարման համակարգերի հիմնախնդիրների ուսումնասիրության (վերլուծության) աշխատանքների իրականացման կազմակերպման և ապահովման, այդ հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ առաջարկությունների, ինչպես նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների և սոցիալական դեպքի վարման համակարգերի կատարելագործման համապատասխան պետական ծրագրերի մշակման և այդ ծրագրերի իրականացման աշխատանքները,

·                     ինտեգրված սոցիալական ծառայությունների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման, առաջարկությունների ներկայացման և դրանց իրականացման աշխատանքները,

·                     ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրմամբ զբաղվող կազմակերպություններին և մարմիններին մեթոդական պարզաբանման տրամադրման աշխատանքները,

·                     ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրմամբ զբաղվող կազմակերպություններում և կառույցներում աշխատող մասնագետների, սոցիալական աշխատանքի մասնագետների որակավորման բարձրացման նպատակով առաջարկությունների մշակման աշխատանքները,

·                     ինտեգրված սոցիալական ծառայությունների բնագավառում քաղաքացիների բանավոր և գրավոր դիմումների և բողոքների քննարկման, անհրաժեշտության դեպքում, դրանցում արծարծված խնդիրների ուսումնասիրման և համապատասխան պարզաբանումների տրամադրման աշխատանքները,

·                     սոցիալական կարիքների գնահատման բնագավառի իրավական ակտերի նախագծերի և օրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակման, դրանց ներդրման կազմակերպման աշխատանքները,

·                     սոցիալական կարիքների գնահատման բնագավառի հիմնահարցերի ուսումնասիրման, դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքները,

·                     օրենսդրությամբ սահմանված (այդ թվում՝ ազատազրկման վայրից վերադարձած, փախստական ճանաչված կամ տեղահանված) անձանց սոցիալական ներառմանը կամ վերաինտեգրմանն ուղղված ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներ,

·                     Հայաստանի Հանրապետության միգրացիոն քաղաքականության՝ ինտեգրման և վերաինտեգրման խնդիրների կարգավորման 2025-2035 թվականների ռազմավարության և դրանից բխող 2025-2029 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման աշխատանքներ,

·                      Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին հասարակությանն ինտեգրելուն ուղղված միջոցառումների մշակման աշխատանքներ (բնակարանային ապահովության ծրագրեր, լեզվի և քաղաքացիական կողմնորոշման դասընթացներ, առօրյա կյանքին վերաբերող տեղեկությունների տրամադրում, հանրային կյանքին մասնակցություն և այլն),

·                     1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականներին մշտական կացարանով ապահովելու նպատակով ծրագրերի մշակման աշխատանքներ,

·                     սոցիալական ինտեգրման և վերաինտեգրման ծրագրերի մշակման և իրականացման չափորոշիչների ձևավորման աշխատանքներ.

·                     սոցիալական ինտեգրման և վերաինտեգրման ոլորտներում դիմակայուն մեխանիզմների ներդրման աշխատանքներ.

·                     սոցիալական ինտեգրման և վերաինտեգրման ծրագրերի տեղեկատվական հոսքերի փոխանակման վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքներ.

·                     սոցիալական ինտեգրման և վերաինտեգրման ծրագրերի իրականացման մեթոդաբանության և ուղեցույցերի մշակման աշխատանքներ

·                     Նախարարության արտաքին կապերի վարչության հետ համատեղ համագործակցում է սոցիալական ծառայությունների բնագավառում գործունեություն ծավալող և բնագավառի հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ:

·                     Բաժնի պետի հանձնարարությամբ կազմում է գրություններ, տեղեկանքներ և այլ փաստաթղթեր:

 

3.    Փորձագետին ներկայացվող պահանջները՝

                                                

·         բարձրագույն կրթություն.

·         հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական (Սոցիալական աշխատանք, սոցիոլոգիա) բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ

·         գերազանց տիրապետի գրական հայերենին, աշխատանքային մակարդակով տիրապետի անգլերեն և ռուսերեն լեզուներին

·         համակարգչով, ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ

 

4.    Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 13.01.2026

 

5.    Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

 

ՀՀ, ք. Երևան, Կառավարության 3, հեռ. 010-583751,  

Էլ. փոստ՝ info@mlsa.am, https://www.mlsa.am

 

Չի թույլատրվում  հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե  տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

6.    Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

 

·                   դիմում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,

·                   հայտարարություն ՀՀ կառավարության 08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

·                   տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,

·                   արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակա

·                   վոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

·                   ինքնակենսագրական,

·                   մեկ լուսանկար՝ 3 x 4սմ չափսի,

·                   անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

7.    Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

 

8.    Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ միասին:

 

9.    Դիմումների ընդունման հասցեն է՝   Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն /հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Կառավարության 3,  հեռ. 010-583751/։ Դիմումներն ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 930-ից մինչև 1230:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝   /հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Կառավարության 3,  հեռ. 010-583751/։