Մրցույթ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնում փորձագետ ներգրավելու մասին
դեկտեմբերի 23, 2025
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ԲԱԺՆՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առաջ եկած նոր մարտահրավերներով պայմանավորված էապես մեծացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից իրականացվող ծրագրերի շրջանակը և ուղղությունները։ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականների, տեղահանվածների, հաշմանդամություն ունեցող անձանց (այդ թվում զինվորական պատճառական կապով հաշմանդամություն ձեռք բերած անձանց) ներառմանն ուղղված ՀՀ կառավարության քաղաքականության մշակման ու իրականացման լիազորությունները վերապահված են Նախարարությանը։
Նշված խնդրիների հետ կապված ավելացել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում միջազգային կազմակերպությունների, պետական ու ոչ պետական կազմակերպությունների և հիմնադրամների, այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ համագործակցությամբ ծրագրերը, բանակցությունների վարման, անհրաժեշտ փաստաթղթերի և նյութերի մշակման աշխատանքները, հաշմանդամության ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի մշակման անհրաժեշտությունը, ինչով պայմանավորված հավասար հնարավորությունների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնում կտրուկ ավելացել է իրականացվող աշխատանքների ծավալը, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել բաժնում ներգրավել 2 փորձագետ:
Փորձագետ ներգրավելու հիմքը Նախարարության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի (ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 11-ի «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 700-Լ որոշման 12-րդ կետ) իրականացման ծավալների կտրուկ ավելացումն է (ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի թիվ 878-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 2-րդ կետի 4-րդ դեպք, 3-րդ կետ):
1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ երեք ամիս։
2. Փորձագետի պարտականությունները՝
· Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի լավարկման և կատարելագործման նպատակով անհրաժեշտ է նախաձեռնված աշխատանքներին մասնակցություն, մասնավորապես բաժնի կողմից կազմած միջոցառումների ծրագրի գործողությունների կազմակերպում, իրականացում և մասնակցություն, անհրաժեշտ համապատասխան գրությունների և տեղեկանքների մշակում,
· Նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհների մրցույթում հաղթած կազմակերպությունների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական և շուրջօրյա խնամքի ծառայությունների մատուցման վերաբերյալ հաշվետվութունների ընդունում, եզրակացությունների և համապատասխան գրությունների կազմում, կազմակերպությունների մատուցած ծառայությունների մասով ներկայացված կատարողականների ուսումնասիրություն, վերլուծություն
· Մատուցված ծառայությունների ուսումնասիրությունների և եզրակացությունների հիման վրա առաջարկությունների փաթեթի կազմում, որոնք միտված կլինեն կազմակերպությունների կողմից՝ հաշմանդամություն ունեցող անձանց մատուցված ծառայությունների հասցեականությանը և որակի լավարկմանը
· Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված ռազմավարական ծրագրերի, իրավական ակտերի նախագծերի և միջոցառումների մշակում
· ՀՀ վարչապետի աշխատակազմից, Ազգային ժողովից և այլ գերատեսչություններից ստացված գրություններին պատասխան նախագծերի կազմում
· Քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումներին պատասխան գրությունների կազմում: Ներքին գրավոր հանձնարարականների կատարման վերաբերյալ գրավոր տեղեկատվությունների տրամադրում
· Բաժնի պետի հանձնարարությամբ գրությունների, տեղեկանքների և այլ փաստաթղթերի կազմում, ինչպես նաև ընթացիկ աշխատանքների իրականացում, բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատարաստում
· Համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի՝ ներդրվել է հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայությունը: Իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների լուծման և անձնական օգնականի ծառայության որակի լավարկման և հասցեականության ապահովման նպատակով, ինչպես նաև, հաշվի առնելով մշտադիտարկման արդյունքները և առաջարկությունները, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1264-Ն որոշման «ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1264-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում
· Անձնական օգնականի ծառայության գործընթացի թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կազմակերպում, այդ թվում ծառայության էլեկտրոնային համակարգի ստեղծման և ծրագրային ապահովման նպատակով խնդրի նկարագրի մշակում
· Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու նպատակով թվային համակարգի ստեղծման նպատակով աշխատանքային խմբում ներգրավվածություն, համապատասխան խնդրի նկարագրության մշակում
· Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին համարժեք ծառայություն մատուցելու, հնարավորինս անկախ կյանք և ավելի մատչելի միջավայր ապահովելու անհրաժեշտությունից ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներ տրամադրելու և դրանց վերանորոգումն իրականացնելու կարգը և պայմանները, աջակցող միջոցների ցանկը, պետական հավաստագրերի և դրանց հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը, առանց պետական հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների և դրանց վերանորոգման փոխհատուցման գումարի չափը հաստատելու մասին» N 1004-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծի մշակում
· Ապաինստիտուցիոնալացմանն ուղղված աշխատանքներում ներգրավվածություն, մասնավորապես՝ համայնքային փոքր խմբային տների նախագծման, վերանորոգման և կահավորման աշխատանքների համակարգում
· ՀՀ Արմավիրի մարզում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար կառուցվող անկախ կյանքի կենտրոնի կառուցվածքի, կառավարման մոդելի, ծառայությունների փաթեթի, շահառուների ընտրության, սպասարկման և ուղեկցման մեխանիզմների, ինչպես նաև ներքին կանոնակարգերի և ընթացակարգերի նախագծման և իրականացման աշխատանքների համակարգում:
3. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
· բարձրագույն կրթություն,
· հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
· «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքների, ինչպես նաև հաշմանդամության ոլորտին առնչվող այլ իրավական ակտերի տիրապետում,
· գրական հայերենի տիրապետում,
· համակարգչով, ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ:
4. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 26.12.2025
5. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Կառավարության 3, հեռ. 010-583751,
Էլ. փոստ՝ info@mlsa.am, https://www.mlsa.am
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
6. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
· դիմում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
· հայտարարություն ՀՀ կառավարության 08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
· տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակա
· վոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
· ինքնակենսագրական,
· մեկ լուսանկար՝ 3 x 4սմ չափսի,
· անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
7. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
8. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ միասին:
9. Դիմումների ընդունման հասցեն է՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն /հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Կառավարության 3, հեռ. 010-583751/։ Դիմումներն ընդունվում են ամեն օր՝ ժամը 930-ից մինչև 1230-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ /հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Կառավարության 3, հեռ. 010-583751/։