Մրցույթ՝ հաշվապահական հաշվառման բաժնում փորձագետ ներգրավելու համար
փետրվարի 08, 2024
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հրապարակում է Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության` հաշվապահական հաշվառման բաժնի փորձագետ ներգրավելու մասին
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության` հաշվապահական հաշվառման բաժնում .
Փորձագետը պետք է իրականացնի հետևյալ գործառույթները՝
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի ֆինանսավորման իրականացման նպատակով հավաստագրերի, պարտավորությունների կազմման, մուտքագրման, ինչպես նաև ֆինանսական և բյուջետավորման բաժնների կողմից համապատասխանաբար ներկայացված քաղվածք պայմանագրերի, նախահաշիվների, ժամանակացույցերի մուտքագրումը <<Clienttreasury>> էլեկտրոնային համակարգ,
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված և Նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի և միջոցառումների գծով տարեկան և եռամսյակային հաշվետվությունների կազմման և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացման աշխատանքները,
3) Հաշվապահական հաշվառման ոլորտին վերաբերող նորմատիվ իրավական և այլ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին մասնակցություն,
4) Նախարարության համակարգի կազմակերպություններին հաշվապահական հաշվառման հարցերով մեթոդական և խորհրդատվական օգնության ցուցաբերման աշխատանքների իրականացում,
5) Նախարարությունում մշակվող հաշվապահական հաշվառման բնույթի փաստաթղթերի իրավական կարգավորման աշխատանքների իրականացում,
6) քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումների, գրությունների պատասխանների նախագծերի պատրաստում,
7) Բաժնի պետի հանձնարարությամբ գրությունների, տեղեկանքների և այլ փաստաթղթերի կազմում:
Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մինչև 2024 թ. մայիսի 15-ը։
Փորձագետը պետք է ունենա բարձրագույն կրթություն, համակարգչով աշխատելու ունակություն, ունենա հանրային ծառայության առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
«Հաշվապահական հաշվառման մասին», «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին», «ՀՀ հարկային օրենսգրքի մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «ՀՀ Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտը հաստատելու մասին» թիվ 725-Ն, «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը հաստատելու մասին» թիվ 207-Ն, ՀՀ ֆինանսների նախարարի հրամանների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
․ դիմում,
․ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներիև աշխատանքայինու ունակություններ իտիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայական(ների) պատճեները,
․ արական սեռի անձինք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական.
․ հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
․ պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
․ օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
․ օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
․ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում,
․ մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.
․ անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով):
Դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել անձամբ կամ hr@mlsa.am էլեկտրոնային փոստի միջոցով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 13.02.2024թ.
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՂԱՆԱԿՆ Է՝
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն և հարցազրույց։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ`
Ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն անձնակազմի կառավարման բաժին /ք.Երևան Կառավարական տուն 3, հեռ. 010583751, էլեկտրոնային փոստի հասցե. hr@mlsa.am/: