Հայտարարություններ

Մրցույթ՝ մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնի համար

հունվարի 23, 2024

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է ընտրություն նախարարության քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 

Հավասար հնարավորությունների ապահովման վարչության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետի  (ծածկագիր 10-32.4-Մ2-4) ժամանակավոր թափուր պաշտոնի գլխավոր մասնագետը.

1.     Իրականացնում է գենդերային հավասարության և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հիմնահարցերի բնագավառների քաղաքականության մշակման և իրականացման աշխատանքներ,

2.    Իրականացնում է կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների հավասարության և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրության զարգացման նպատակով առաջարկությունների մշակման աշխատանքներ,

3.    Իրականացնում է ընտանիքում բռնության և գենդերային խտրականության, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելման ուղղությամբ առաջարկների ներկայացման աշխատանքներ,

4.    Իրականացնում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի սոցիալական վերականգնամնն ուղղված ծրագրերի մշակման, առաջարկությունների ներկայացման և դրանց իրականացման աշխատանքներ,

5.    Իրականացնում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպություններից կատարված աշխատաննքերի վերաբերյալ հաշվետվությունների ընդունման, վերլուծման, դրանց հիման վրա առաջարկությունների ներկայացման աշխատանքներ,

6.   Իրականացնում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին ուղղված միջնաժամկետ ծախսերի ծրագրերին և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հիմնական ցուցանիշներին վերաբերող առաջարկությունների մշակման աշխատանքներ,

7.    Իրականացնում է կանանց հարցերով խորհրդի գործունեության կազմակերպական-տեխնիակական աշխատանքներ,

8.   Իրականացնում է կանանց իրավունքների, ընտանիքում բռնության մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հարցերով զբաղվող կազմակերպություններին մեթոդական պարզաբանման տրամադրման աշխատանքներ,

9.   Իրականացնում է կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հիմնահարցերի բնագավառում իրականացվող քաղաքականության և պետական նպատակային ծրագրերի մոնիթորինգ,

10. Համագործակցում է Նախարարության արտաքին կապերի վարչության հետ համատեղ կանանց իրավունքների և թրաֆինքինգի ենթարկված անձանց հիմնահարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ,

11.  Իրականացնում է կանանց իրավուքներին և մարդկանց թրաֆիքինգ և շահագործման զոհերի հիմնահարցերին նվիրված գիտաժողովներ, սեմինարներ,

12.  Իրականացնում է քաղաքացիների ընդունելություն, քննարկում է քաղաքացիների գրավոր և բանավոր դիմումները, բողոքները, ուսումնասիրում և վերլուծում է դրանցում բարձրացված խնդիրները, ինչպես նաև կազմակերպում է խորհրդատվական օգնություն, տրամադրում է պարզաբանումներ,

13. Իրականացնում է Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ համատեղ կանանց իրավունքներին և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի հիմնահարցերի բնագավառում վարվող քաղաքականության և իրականացվող ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկում:

 

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

·         բարձրագույն կրթություն,

·         հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական բնագավառի` երեք տարվա աշխատանքային ստաժ:

·         օրենքների,ենթաօրենսդրական ակտերի իմացություն՝

·         Սահմանադրություն

·         «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք

·         «Հանրային ծառայության մասին» օրենք

·         Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» 2014 թ ՀՕ-212-Ն օրենք,

·         «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» 2017 թ ՀՕ-320-Ն օրենք,

·         «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ 2013 թ ՀՕ-57-Ն օրենք,

·         համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

·         Պաշտոնային դրույքաչափը՝ 267.072 ՀՀ դրամ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետն է 2026թ. սեպտեմբերի 29-ը:

Դիմող  ՀՀ քաղաքացիները  պետք է ներկայացնեն հետևյալ  փաստաթղթերը՝

·         Դիմում,

·         տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից  ներկայացվող պահանջների  բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել  տեղեկանք համապատասխան մարմնից) պատճեները բնօրինակների հետ միասին,

·         արական սեռի անձիք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային  տեղամասին կցագրման  վկայական.

·         մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,

·         անձնագրի պատճենը (/առաջին և գրանցման էջերով):

Փաստաթղթերը ներկայացնում են անձամբ կամ էլեկտրոնային եղանակով, ամեն օր 9:30-12:30, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն  26.01.2024թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության /ք.Երևան Կառավարական տուն 3, հեռ՝ 583751 էլ փոստի հասցե. HR@old.mlsa.am/:

Պաշտոնի անձնագիր

Դիմումի ձև