Հայտարարություններ

Մրցույթ՝ Տարեցների հիմնահարցերի բաժնի մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

հունվարի 27, 2025

  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության տարեցների հիմնահարցերի բաժնի մասնագետ

(ծածկագիրը` 10-32.4-Մ6-2)

 

1.     մասնակցում է տարեցների սոցիալական ներառման քաղաքականության մշակման և դրա իրականացման ապահովման աշխատանքներին,

2.    մասնակցում է տարեցների իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրության զարգացման նպատակով առաջարկությունների մշակման աշխատանքներին,

3.    մասնակցում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցների, այդ թվում՝ խնամքի այլընտրանքային ծառայությունների տրամադրման վերաբերյալ պետական ծրագրերի մշակման և դրանց իրականացման ապահովման աշխատանքներին,

4.    մասնակցում է Նախարարության ենթակայության ներքո գտնվող, ինչպես նաև Նախարարության հետ համագործակցության շրջանակներում պետական աջակցության ծրագրեր իրականացնող՝ բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի հաստատություններում, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում և տնային պայմաններում տարեց և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի և սոցիալական այլ ծառայությունների տրամադրման գործընթացին,

5.    մասնակցում է տարեց և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի և սոցիալական այլ ծառայություններ տրամադրող պետական և ոչ պետական կազմակերպություններից հաշվետվությունների ստացման և վերլուծման աշխատանքներին,

6.   մասնակցում է Նախարարության քննարկմանը ներկայացված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքներին և համագործակցում Նախարարության սոցիալական ազդեցության գնահատման և հետազոտական վարչության հետ,

7.    մասնակցում է տարեցների իրավունքների պաշտպանության բնագավառի միջնաժամկետ ծախսերի ծրագրերին և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հիմնական ցուցանիշներին վերաբերող առաջարկությունների մշակման աշխատանքներին,

8.   մասնակցում է տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտում զարգացման ծրագրերի, հայեցակարգային ուղղությունների մշակման, իրականացման աշխատանքներին

9.   մասնակցում է սոցիալական տարբեր խմբերին պատկանող անձանց, մասնավորապես՝ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների, Չեռնոբիլի ԱԷԿ-ի մասնակիցների, բռնադատվածների սոցիալական պաշտպանության պետական ծրագրերի մշակման և դրանց իրականացման ապահովման աշխատանքներին,

10. մասնակցում է տարեցների և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հիմնահարցերի լուծման նպատակով շահագրգիռ պետական և ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության աշխատանքներին,

11.  մասնակցում է տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող պետական նպատակային ծրագրերի կատարման աստիճանը բնորոշող ոչ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունների կազմման և ներկայացման աշխատանքներին,

12.  մասնակցում է տարեց և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի և սոցիալական այլ ծառայություններ տրամադրող պետական և ոչ պետական կազմակերպություններին մեթոդական-գործնական օգնության ցուցաբերման աշխատանքներ,

13. մասնակցում է խնամքի և սոցիալական ծառայությունների անձնագրերի, խնամքի ծառայությունների տրամադրման չափորոշիչների, ընթացակարգերի, մեթոդական ցուցումների և մեթոդական այլ փաստաթղթերի մշակման աշխատանքներին,

14.  մասնակցում է որոշակի բնակության վայր չունեցող, անօթևան, սոցիալապես անապահով և (կամ) հատուկ խմբերին դասված անձանց ժամանակավոր կացարանի խնդրի լուծմանն ուղղված պետական ծրագրերի մշակման, իրականացման և ծրագրերի համակարգման աշխատանքներին:

     Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

·      Կրթությունը, որակավորման աստիճան՝ բարձրագույն կրթություն:

·         ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն հավելվածի.

·         պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաների տիրապետում

·       աշխատանքային ստաժ չի պահանջվում:

 

Աշխատավարձի չափը՝

        139776 (մեկ հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ:

Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետը՝

Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն  է՝

31հունվարի 2025թ.

 

Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝

Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Կառավարական շենք N3:

 

Էլ. փոստ՝ hr@mlsa.am:

Ընտրություն կատարելու եղանակը՝

Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականի ուսումնասիրություն:

 

Վերը  նշված պաշտոնները կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանրային ծառայությանպաշտոն իրավունքչունի զբաղեցնել այնանձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայությանպաշտոնզբաղեցնելուիրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնին նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

·       դիմում` համապատասխան ձևաչափով,

·       Ինքնակենսագրական,

·       տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, առկայության դեպքում աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները,

·       արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

·       մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,

·       անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

ՀՀ քաղաքացին  փաստաթղթերը հանձնում է՝

 

·   անձամբ կամ էլեկտրոնային եղանակով (hr@mlsa.am ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 0930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժին / ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Կառավարական շենք N3, 3-րդ հարկ, հեռ. 010583751:

 

Դիմումի ձև

Մասնագիտական գիտելիքների շրջանակ և աղբյուրներ