Մրցույթ՝ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում փորձագետ ներգրավելու մասին
ապրիլի 13, 2026
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺՆՈՒՄ
ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) գործունեության արդյունավետ իրականացման, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող ծրագրերի, նախաձեռնությունների և ընթացիկ աշխատանքների հանրային լուսաբանման և հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առաջացել է տեսանյութերի և աուդիովիզուալ բովանդակության մշակման փորձագետ ներգրավելու անհրաժեշտություն։
Նախարարության տեղեկատվական քաղաքականության իրականացման շրջանակում աճել է հաղորդակցման ժամանակակից գործիքների, մասնավորապես՝ տեսանյութերի, լուսանկարների և անիմացիոն բովանդակության ստեղծման պահանջարկը։ Նշված աշխատանքների ծավալների ավելացումը գերազանցում է գործող մարդկային ռեսուրսների հնարավորությունները՝ սահմանված ժամկետներում և անհրաժեշտ որակով գործառույթների իրականացումն ապահովելու առումով։
Վերոգրյալից ելնելով՝ փորձագետի ներգրավումը նպատակ ունի ապահովել նախարարության գործունեության շարունակական և արդյունավետ լուսաբանումը, հանրության հետ հաղորդակցության բարելավումը և նախարարության տեղեկատվական քաղաքականության ամբողջական իրականացումը։
Փորձագետ ներգրավելու հիմքը Նախարարության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացումն է (ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի թիվ 878-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 2-րդ կետի 4-րդ դեպք, 3-րդ կետ):
1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ երեք ամիս։
2. Փորձագետի պարտականությունները՝
· նախարարության կողմից իրականացվող ծրագրերի և աշխատանքների վերաբերյալ տեսահոլովակների մոնտաժի իրականացում,
· աուդիովիզուալ բովանդակության ստեղծում և մշակում,
· լուսանկարների մշակման աշխատանքների իրականացում,
· պարզ և անիմացիոն հոլովակների պատրաստում,
· նախարարի և նախարարության այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսների, հարցազրույցների և ճեպազրույցների լուսաբանման և նյութերի մշակման աշխատանքների իրականացում՝ ըստ անհրաժեշտության,
· նախարարության ներքին և արտաքին հաղորդակցման ռազմավարության մշակման և իրականացման աշխատանքներին մասնակցություն,
· հրապարակման ենթակա տեղեկատվության հավաքագրում և նախապատրաստում:
3. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
· Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
· բարձրագույն կրթություն,
· հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ հասարակության իրազեկման, հասարակայնության հետ կապերի կամ մամուլի հետ կապերի բնագավառում՝ առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
· աուդիովիզուալ բովանդակության ստեղծման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ,
· անիմացիոն հոլովակների պատրաստման հմտություններ,
· լուսանկարների մշակման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի իմացություն։
4. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 16.04.2026
5. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Կառավարության 3, հեռ. 010-583751,
Էլ. փոստ՝ info@mlsa.am, https://www.mlsa.am
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
6. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
· դիմում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
· հայտարարություն ՀՀ կառավարության 08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
· տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
· ինքնակենսագրական,
· մեկ լուսանկար՝ 3 x 4սմ չափսի,
· անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
7. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
8. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ միասին:
9. Դիմումների ընդունման հասցեն է՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն /հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Կառավարության 3, հեռ. 010-583751/։ Դիմումներն ընդունվում են ամեն օր՝ ժամը 930-ից մինչև 1230-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ /հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Կառավարության 3, հեռ. 010-583751/։