Մրցույթի արդյունքներ

ՀԱՅՏՆԻ ԵՆ ԱՍՀՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

սեպտեմբերի 04, 2023

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գնումների համակարգման բաժնի պետի (ծածկագիր՝ 10-33.7-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2023 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին անցկացված արտաքին մրցույթի հարցազրույցի փուլին ներկայացել են Քրիստինե Հակոբի Մայիլյանը և Հարություն Հովհաննեսի Մարտիրոսյանը:

Հարցազրույցի փուլը հաղթահարել են՝ Քրիստինե Հակոբի Մայիլյանը և Հարություն Հովհաննեսի Մարտիրոսյանը:

Հարցազրույցի փուլում միակ հաղթող է ճանաչվել Քրիստինե Հակոբի Մայիլյանը: