Մրցույթի արդյունքներ
Հայտնի են «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի» տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի բանավորի փուլի արդյունքները
հունիսի 04, 2025
04.06.2025թ. –Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի բանավորի փուլը հաղթահարել և տնօրենի պաշտոնում է նշանակվել Ավետիք Ղուկասյանը: