Մրցույթի արդյունքներ

Հայտնի են փաստաթղթաշրջանառության ապահովման բաժնի գլխավոր մասնագետի արտաքին մրցույթի թեստավորման փուլի արդյունքները

հունիսի 30, 2025

30.06.2025 թ.-Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քարտուղարության փաստաթղթաշրջանառության ապահովման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 10-33.5-Մ2-2)  քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2025 թվականի հունիսի 30-ին, ժամը 11:00-ին անցկացված արտաքին մրցույթի թեստավորման փուլին ներկայացել են՝ Նարինե Փիրումյանը, Կարինե Իսախանյանը, Սևակ Խաչատրյանը, Լիլիթ Ազատյանը և Հասմիկ Պետրոսյանը:

Մրցույթի թեստավորման փուլը հաղթահարել և հարցազրույցի փուլ են անցել՝ Նարինե  Փիրումյանը, Կարինե Իսախանյանը և Հասմիկ Պետրոսյանը: 

Մրցույթի թեստավորման փուլը չեն հաղթահարել Սևակ Խաչատրյանը և  Լիլիթ Ազատյանը: