Մրցույթի արդյունքներ
Հայտնի է «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի թեստավորման փուլի արդյունքը
սեպտեմբերի 10, 2024
10.09.2024թ. – Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի թեստավորման փուլին ներկայացել է մրցույթին մասնակցելու թույլտվություն ստացած քաղաքացի Անահիտ Մանվելի Դուրյանը և հաղթահարել թեստավորման փուլը: