Մրցույթ՝ երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը զբաղեցնելու համար
հունիսի 26, 2024
Հայտարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ հավասար հնարավորությունների ապահովման վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 10-32.4-Մ2-7) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 10-32.4-Մ2-7) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով 2024 թվականի հունիսի 25-ից մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում (առցանց),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
- լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 11:00-ին, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը՝ 267,072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
- ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 46, 48, 93, 99, 108
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
- «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ 4, 12, 21, 24, 29, 37, 38
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=193796
- «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 4, 9, 34, 35
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=193745
- ՀՀ Ընտանեկան օրենսգիրք. հոդվածներ՝ 41, 58, 67, 109, 113, 117, 121, 124, 126, 127, 129, 132, 136, 138, 139, 140
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186962
- «Առանց ծնոողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 7, 8, 9
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=180555
· «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 6, 9, 21
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191547
- Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012 թ., էջեր 10-12, 14-15, 17-18, 22-24, 30-32, 37-39, 40-50, 84-87
Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
- «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր 70-89, 93-103, 108-129
Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346 հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
- «Խնդրի լուծում» կոմպետենցիա
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
- «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
- «Բարեվարքություն» կոմպետենցիա
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, հեռախոսահամար՝ 010-58-37-51: