Մրցույթ՝ ընտանիքի սոցիալական գնահատման բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
հուլիսի 25, 2024
Հայտարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ժողովրդագության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության ընտանիքի սոցիալական գնահատման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր 10-32.2-Մ2-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ժողովրդագության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության ընտանիքի սոցիալական գնահատման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր 10-32.2-Մ2-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2024 թվականի հուլիսի 25-ից մինչև 2024 թվականի հուլիսի 31-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում (առցանց),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
- լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի օգոստոս 30-ին՝ ժամը 11։00-ին, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 267072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
- ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 46, 48, 93, 99, 108
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
- «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 4, 9, 34, 35
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=175828
- «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ 4, 12, 21, 24, 29, 37, 38
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=193796
- «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 13,
18, 21, 31, 33, 35, 36.3, 39
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=194257
- «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք հոդվածներ՝ 5, 13, 16
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186727
- Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012 թ., էջեր 10-12, 14-15, 17-18, 22-24, 30-32, 37-39, 40-50, 84-87
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
- «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր 70-89, 93-103, 108-129
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346 հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
- «Խնդրի լուծում» կոմպետենցիա
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf - «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
- «Բարեվարքություն» կոմպետենցիա հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն. հեռախոսահամար՝ 010-58-37-51: