Մրցույթ՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնում փորձագետ ներգրավելու մասին
հունվարի 22, 2024
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հրապարակում է ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի փորձագետ ներգրավելու մասին
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնում փորձագետը պետք է.
Փորձագետը պետք է իրականացնի հետևյալ գործառույթները՝
1) մասնակցում է ինտեգրված սոցիալական ծառայությունների բնագավառը կարգավորող իրավական ակտերի նախագծերի և օրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակման և դրանց ներդրման աշխատանքներին.
2) մասնակցում է ինտեգրված սոցիալական ծառայությունների օրենսդրության միասնական կիրառումն ապահովելու նպատակով գերատեսչական նորմատիվ ակտերի և պաշտոնական պարզաբանումների մշակման, դրանք պետական գրանցման համար նախապատրաստման աշխատանքներին.
3) օրենսդրությամբ սահմանված (այդ թվում՝ ազատազրկման վայրից վերադարձած, փախստական ճանաչված կամ տեղահանված) անձանց սոցիալական ներառմանը կամ վերաինտեգրմանն ուղղված ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներ.
4) Հայաստանի Հանրապետության միգրացիոն քաղաքականության՝ ինտեգրման և վերաինտեգրման խնդիրների կարգավորման 2025-2035 թվականների ռազմավարության և դրանից բխող 2025-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման աշխատանքներ.
5) սոցիալական ներառման և վերաինտեգրման ծրագրերի մշակման և իրականացման չափորոշիչների ձևավորման աշխատանքներ.
6) սոցիալական ներառման և վերաինտեգրման ոլորտներում դիմակայուն մեխանիզմների ներդրման աշխատանքներ.
7) սոցիալական ներառման և վերաինտեգրման ծրագրերի տեղեկատվական հոսքերի փոխանակման վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքներ.
8) սոցիալական ներառման և վերաինտեգրման ծրագրերի իրականացման մեթոդաբանության և ուղեցույցերի մշակման աշխատանքներ.
9) մասնակցում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման, ինչպես նաև սոցիալական ներառման և վերաինտեգրման ծրագրերի վերաբերյալ Միասնական սոցիալական ծառայությանը մեթոդական և գործնական օգնության տրամադրման աշխատանքներին.
10) «ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց վարձակալությամբ բնակարանների ձեռքբերման ծախսերի փոխհատուցման տրամադրում» միջոցառման իրականացման ուղղությամբ աշխատանքներ.
11) «ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային ծրագիր» միջոցառման իրականացման ուղղությամբ աշխատանքներ.
12) Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված ուղեգրերի հիման վրա հանրակացարանային սենյակներում բնակեցման ուղղությամբ աշխատանքներ.
13) մասնակցում է սոցիալական ներառման և վերաինտեգրման, ծրագրերի մոնիթորինգի իրականացման աշխատանքներին
14) մասնակցում է սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման քաղաքականության մշակման և իրականացման աշխատանքներին.
15) մասնակցում է ՄԺԾԾ և բյուջետային հայտերի մշակման աշխատանքներին.
16) Բաժնի պետի հանձնարարությամբ կազմում է գրությունների, տեղեկանքների, դիմումների պատասխանների նախագծեր և այլ փաստաթղթեր:
Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մինչև 2024 թ. դեկտեմբերի 30-ը։
Փորձագետը պետք է ունենա բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, տիրապետի գրական հայերենին, աշխատանքային մակարդակով՝ անգլերեն և ռուսերեն լեզուներին, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը
դիմում.
տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներիև աշխատանքայինու ունակություններ իտիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայական(ների) պատճեները.
արական սեռի անձինք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական.
հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում,
մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.
անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով):
Դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել անձամբ կամ hr@mlsa.am էլեկտրոնային փոստի միջոցով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 25.01.2024թ.
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՂԱՆԱԿՆ Է՝
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն և հարցազրույց։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ`
Ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն անձնակազմի կառավրման բաժին /ք.Երևան Կառավարական տուն 3, հեռ. 010583751, էլեկտրոնային փոստի հասցե. hr@mlsa.am/: