Մրցույթ՝ իրավաբանական բաժնում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
հուլիսի 10, 2024
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավաբանական բաժնում փորձագետ ներգրավելու համար
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Ծրագրի նպատակն է ապահովել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) իրավաբանական բաժնում (այսուհետ՝ բաժին) իրավական ակտերի, պայմանագրերի նախագծերի կազմման, կնքման, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական բնագավառները կանոնակարգող օրենսդրության կատարելագործման աշխատանքների իրականացումը:
2. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝
Պայմանագիր կնքելու օրվանից մինչև 2 (երկու) ամիս ժամկետով:
3. Փորձագետի պարտականությունները՝
· ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
· իրավական ակտերի նախագծերի մշակում,
· պետական մարմինների կողմից ստացված իրավական ակտերի փորձաքննության իրականացում,
· իրավական ակտերի կոդիֆիկացման, որլորտին առնչվող իրավական ակտերի վերանայման և համադրման, իրավական ակտերի միջև հակասությունների հայտնաբերման դեպքում՝ դրանք փոփոխելու և/կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ նախագծերի նախապատրաստում,
· քաղաքացիների դիմում-բողոքների ուսումնասիրություն, պատասխանների նախագծերի բախապատրաստում և բաժնի պետ այլ ընթացիկ աշխատանքների իրականացում:
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
· Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
· բարձրագույն կրթություն,
· հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
· տվյալների մշակման կարողություններ և հմտություններ,
· հայերեն լեզվի տիրապետում,
· ռուսերեն լեզվի իմացություն (ցանկալի է),
· իրավական ակտերի մշակման փորձառություն,
· հաշվետվությունների մշակման ունակություն,
· թիմային աշխատանքի ունակություն,
· համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2024 թ. հուլիսի 15-ը ներառյալ:
6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Կառավարական տուն 3, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, հեռ՝ 010 58 37 51 :
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
· դիմում՝ (ձևը կցվում է),
· հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
· տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
· ինքնակենսագրական,
· մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
· անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@mlsa.am:
11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.mlsa.am/)
Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200-ը և 1430-1700-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժին՝ հեռ. 010 58 37 51/: