Մրցույթ՝ կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների բաժնի մասնագետի թափուր պաշտոնի համար
օգոստոսի 07, 2024
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների բաժնի մասնագետ (ծածկագիրը` 10-32.3-Մ6-1)
1. Օժանդակում է Կենսաթոշակային վճարների և Այլ դրամական վճարների նշանակման և վճարման բնագավառների օրենսդրության վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքներին,
2. Օժանդակում է Կենսաթոշակային և Այլ դրամական վճարների նշանակումն ու վճարումն ապահովող տվյալների շտեմարանների վարման, շահագործման և կիրառման օրենսդրության վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքներին,
3. Օժանդակում է օրենսդրությամբ կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին վերապահված` կուտակային կենսաթոշակներին առնչվող լիազորությունների իրականացումն ապահովող աշխատանքներին,
4. Օժանդակում է Այլ դրամական վճարների նշանակման և վճարման բնագավառների օրենսդրության միասնական կիրառումը ապահովելու նպատակով գերատեսչական նորմատիվ ակտերի և պաշտոնական պարզաբանումների նախագծերի մշակման, դրանք պետական գրանցման համար նախապատրաստելու աշխատանքներին.
5. Օժանդակում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգի, Կենսաթոշակային վճարների և Այլ դրամական վճարների նշանակման և վճարման բնագավառների ծրագրերի մշակման աշխատանքներին ,
6. Օժանդակում է Կենսաթոշակային և Այլ դրամական վճարների բնագավառների բյուջետային գործընթացին և միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման` վարչության կողմից իրականացվող աշխատանքներին,
7. Օժանդակում է Կենսաթոշակային և Այլ դրամական վճարների բյուջետային ծրագրերի գծով օրենսդրությամբ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչին վերապահված իրավասությունների և պարտականությունների իրականացմանը.
8. Օժանդակում է Կենսաթոշակային վճարների և Այլ դրամական վճարների նշանակման և վճարման բնագավառներին տեղեկատվական հոսքերի կառավարման արդյունավետությունը բարելավելու վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքներին.
9. Օժանդակում է կենսաթոշակային ապահովության համակարգի, Կենսաթոշակային և Այլ դրամական վճարների ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների վերլուծությանը.
10. Քննարկում է քաղաքացիների` կենսաթոշակային ապահովության համակարգին, Կենսաթոշակային վճարների և Այլ դրամական վճարների նշանակման և վճարման բնագավառներին վերաբերող դիմումները, առաջարկությունները և բողոքները, դրանց առաջացման պատճառները, պատրաստում է այդ դիմումների, առաջարկությունների և բողոքների պատասխանները.
11. Օժանդակում է ընտանիքներին տրվող նպաստների նշանակման և վճարման օրենսդրության վերաբերյալ առաջարկությունների մշակման աշխատանքներին,
12. Օժանդակում է ընտանիքներին տրվող նպաստների բնագավառի ծրագրերի իրականացումն ապահովելու աշխատանքներին.
13. Օժանդակում է ընտանիքներին տրվող նպաստների բնագավառի ծրագրերի բյուջետային գործընթացին և միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման աշխատանքներին,
14. Օժանդակում է ընտանիքներին տրվող նպաստների բնագավառի ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների վերլուծության աշխատանքներին,
15. Օժանդակում է ընտանիքներին տրվող նպաստների նշանակման և վճարման բնագավառին վերաբերող դիմումների, առաջարկությունների և բողոքների քննության և պատասխանելու աշխատանքներին։
Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
· ․ Կրթությունը, որակավորման աստիճան՝ բարձրագույն կրթություն:
· ․ ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն հավելվածի.
· ․ պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաների տիրապետում
· ․ աշխատանքային ստաժ չի պահանջվում:
Աշխատավարձի չափը՝ 139776 (մեկ հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ:
Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետը՝ Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 12 օգոստոսի 2024թ.
Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝ Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Կառավարական շենք N3:
Էլ. փոստ՝ hr@mlsa.am:
Ընտրություն կատարելու եղանակը՝
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականի ուսումնասիրություն:
Վերը նշված պաշտոնները կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայությանպաշտոն իրավունքչունի զբաղեցնել այնանձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայությանպաշտոնզբաղեցնելուիրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնին նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
· դիմում` համապատասխան ձևաչափով,
· Ինքնակենսագրական,
· տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, առկայության դեպքում աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
· մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
· անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է՝
· անձամբ կամ էլեկտրոնային եղանակով (hr@mlsa.am)՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 0930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժին / ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Կառավարական շենք N3, 3-րդ հարկ, հեռ. 010583751:
Մասնագիտական գիտելիքի շրջանակ և աղբյուրներ