Մրցույթներ

Մրցույթ՝ հաշվապահական հաշվառման բաժնում փորձագետ ներգրավելու համար

փետրվարի 08, 2024

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի   նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հրապարակում է Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության` հաշվապահական հաշվառման բաժնի  փորձագետ ներգրավելու մասին

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության` հաշվապահական հաշվառման բաժնում .

 

Փորձագետը պետք է իրականացնի հետևյալ գործառույթները՝

1)         Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի ֆինանսավորման իրականացման նպատակով հավաստագրերի, պարտավորությունների կազմման, մուտքագրման, ինչպես նաև ֆինանսական և բյուջետավորման բաժնների կողմից համապատասխանաբար ներկայացված քաղվածք պայմանագրերի, նախահաշիվների, ժամանակացույցերի մուտքագրումը <<Clienttreasury>> էլեկտրոնային համակարգ,

2)        Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված և Նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի և միջոցառումների գծով տարեկան և եռամսյակային հաշվետվությունների կազմման և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացման աշխատանքները,

3)    Հաշվապահական հաշվառման ոլորտին վերաբերող նորմատիվ իրավական և այլ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին մասնակցություն, 

4)    Նախարարության համակարգի կազմակերպություններին հաշվապահական հաշվառման հարցերով մեթոդական և խորհրդատվական օգնության ցուցաբերման աշխատանքների իրականացում,

5)      Նախարարությունում մշակվող հաշվապահական հաշվառման բնույթի փաստաթղթերի իրավական կարգավորման աշխատանքների իրականացում, 

6)       քաղաքացիներից և կազմակերպություններից ստացված դիմումների, գրությունների պատասխանների նախագծերի պատրաստում,

7)      Բաժնի պետի հանձնարարությամբ գրությունների, տեղեկանքների և այլ փաստաթղթերի  կազմում:

 

  Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մինչև 2024 թ. մայիսի 15-ը։

 

Փորձագետը պետք է ունենա բարձրագույն կրթություն, համակարգչով աշխատելու ունակություն, ունենա հանրային  ծառայության  առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

    «Հաշվապահական հաշվառման մասին», «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին», «ՀՀ հարկային օրենսգրքի մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «ՀՀ Հանրային  հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտը հաստատելու մասին» թիվ 725-Ն, «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը հաստատելու մասին» թիվ 207-Ն, ՀՀ ֆինանսների նախարարի հրամանների և  իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ  փաստաթղթերը՝

 

դիմում,

 տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներիև աշխատանքայինու ունակություններ իտիրապետման տեսանկյունից   ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայական(ների)  պատճեները,

արական սեռի անձինք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման  վկայական.

հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝

պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,

օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,

օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,

 Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում,

մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.

անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով):

 

Դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել անձամբ կամ  hr@mlsa.am էլեկտրոնային փոստի միջոցով:

 Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 13.02.2024թ.

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՂԱՆԱԿՆ Է՝

Դիմում  ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն և հարցազրույց։

   ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ`

 Ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3:

     Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն անձնակազմի կառավարման բաժին /ք.Երևան Կառավարական տուն 3, հեռ. 010583751, էլեկտրոնային փոստի հասցե. hr@mlsa.am/:

 Դիմումի ձև

 

 Ձև 1