Մրցույթներ

Մրցույթ՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի» տնօրենի թափուր պաշտոնի համար

հոկտեմբերի 20, 2023

 Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմա­կեր­պության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

 

Տնօրենը`

Առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ (պայմանագրեր),

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով  և կանոնադրությամբ սահմանված կարգով՝ տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները,

տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր,

բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ,

կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև,

սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը,

նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր,

իրականացնում է օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

 

1)         բարձրագույն կրթություն.

2)        հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և (կամ) տարեցների և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության կամ   տարեցների և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների կազմակերպման կամ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական աշխատանքի բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ  փաստաթղթերը՝

 

1) լրացված դիմում (ձևը կցվում է)

2) ինքնակենսագրություն (ձևը կցվում է)

3) անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը)

4) 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում` էլեկտրոնային)

5) բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)

6) օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները)՝ առկայության դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում

7) գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները)՝ առկայության դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում

8)աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք՝ նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ: 

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է առձեռն կամ էլեկտրոնային տարբերակով:

Փաստաթղթերն առձեռն եղանակով ընդունվում են ք. Երևան, Կառավարական տուն 3 հասցեով` ժամը 10:00-ից մինչև 12:00-ն և 14:00-ից մինչև 16:00-ն:

Փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացվում են hr@mlsa.am էլեկտրոնային հասցեով:

           Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թ. նոյեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին, «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի շենքում (հասցե՝ Երևան, Կարապետ Ուլնեցու 68), իսկ հարցազրույցի փուլը՝ 2023 թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, Կառավարական տուն 3 հասցեում:

Թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի շրջանակն է (թեստային հարցերի նմուշը կցվում է)՝

 

·         ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 1, 2, 5, 6, 9, 10, 21, 23, 25, 27, 34, 36, 61, 67, 88, 116, 120, 123, 124, 146, 148, 157, 170

·         ՀՀ աշխատանքային օրենսգիրք. հոդվածներ՝ 5, 14, 17, 18, 20, 29, 30,  73, 74, 85, 89, 92, 105, 108, 110, 115, 120, 121, 126, 137, 138, 139, 143, 146, 149, 152, 154, 155, 164, 169, 175, 178, 184, 185, 186, 187, 195, 209, 219, 227, 239, 247

·          «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք

·         «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենք. hոդվածներ` 3, 4, 9, 10, 12, 15, 21

·         «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենք. hոդվածներ` 2, 8, 13, 30, 39, 41

·         «Գնումների մասին» ՀՀ օրենք. hոդվածներ` 11, 13, 17, 20, 22, 32, 36, 37, 39, 40, 41

·          «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 5, 6, 24, 25

·         «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք. hոդվածներ` 2, 27

·         «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 6, 7, 8, 10, 11, 14, 15, 16

·         «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 6,7, 12, 16, 29, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 43, 44, 48

·         ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման N 4  հավելված

·         ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշում

 

Հարցազույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝

 

·         ՀՀ Սահմանադրություն.

·         ՀՀ աշխատանքային օրենսգիրք.

·          «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք

·         «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենք.

·         «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենք

·          «Գնումների մասին» ՀՀ օրենք.

·          «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք.    

·         «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք.

·         «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք.

·         «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք.

·         ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշում.

·         ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշում.

 

·          «Բարեվարքություն» կոմպետենցիա

   https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

·         «Աշխատակազմի (անձնակազմի) կառավարում» կոմպետենցիա

   https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

·            «Որոշումների կայացում» կոմպետենցիա

              https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

 

 

Հարցազրույցի փուլ անցած մասնակիցները 2023 թվականի նոյեմբերի 24-ին մինչև ժամը 17:00-ն պետք է hանձնաժողովին նախապես ներկայացնեն համապատասխան պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման իրենց մշակած հայեցակարգը՝ էլեկտրոնային տարբերակով:

Հայեցակարգը պետք է համապատասխանի հետևյալ չափորոշիչներին՝

1)  լինի առավելագույնը 20 էջ,

2) պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը,

3) ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի նոյեմբերի 10-ը:     

Հիմնական աշխատավարձի չափն է 376 896 (երեք հարյուր յոթանասունվեց հազար ութ հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ:       

           Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անձնակազմի կառավարման բաժին՝ 010-58-37-51 հեռախոսահամարով կամ hr@mlsa.am էլեկտրոնային հասցեով:

Դիմում

Ինքնակենսագրություն

Ձևանմուշ