Մրցույթ՝ տարեցների հիմնահարցերի բաժնում փորձագետ ներգրավելու մասին
դեկտեմբերի 23, 2025
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ԲԱԺՆՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առաջ եկած նոր մարտահրավերներով պայմանավորված էապես մեծացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից իրականացվող ծրագրերի շրջանակը և ուղղությունները։ Ներկայում ՀՀ բնակչության ժողովրդագրական ծերացման արագ տեմպերով պայմանավորված՝ առաջ է գալիս սոցիալական քաղաքականության վերանայման և արդիականացման անհրաժեշտություն անցում կատարելու ավանդական ինստիտուցիոնալ խնամքի ձևաչափից կանխարգելիչ, անհատականացված խնամքի: Այս համատեքստում պետական ոլորտային քաղաքականությունը կարևորում է ապաինստիտուցիոնալացման կոնցեպտը, ապաինստիտուցիոնալացմանն ուղղված այլընտրանքային համայնքահենք խնամքի ծառայությունների խթանումը և ներդնումը, ինչպես նաև արդեն առկա խնամքի ծառայությունների ընդլայնումը: Նոր խնամքի ձևերի ներդնումը և առկա խնամքի ծառայությունների չափորոշիչների լավարկումը նախատեսում է լայնածավալ աշխատանքներ՝ ուղղված օրենսդրական փոփոխությունների, համապատասխան ենթաօրենսդրական ակտերի մշակմանն ու լավարկմանը: Ապաինստիտուցիոնալացման քարտեզի մշակման համատեքստում անհրաժեշտություն է ի հայտ գալիս մասնակցելու քարտեզի մշակման, ապաինստիտուցիոնալացման միջազգային փորձի վերլուծության, ապաինստիտուցիոնալացմանն, այդ թվում՝ ինստիտուցիոնալացման կանխարգելմանը միտված անհրաժեշտ համայնքահենք սոցիալական ծառայությունների նկարագրերի մշակման աշխատանքներին: Խնամքի ծառայությունների կազմակերպման գործընթացի օպտիմալացման նպատակով ակտիվ քայլեր են իրականացվում ծառայությունների դաշտի թվայնացման ուղղությամբ, այս կապակցությամբ անհրաժեշտ է լինելու իրավական ակտերը լրամշակել արդեն թվայնացված ծառայությունների տրամաբանության համատեքստում:
Ելնելով վերոգրյալից՝ կանխատեսվում են մի շարք նոր աշխատանքներ և միջոցառումներ: Գործառույթների բազմազանությունը և բարդությունը պահանջում է մասնագիտական փորձ՝ որակյալ և համակարգված մոտեցումների ապահովման համար։ Աշխատանքների ծավալը զգալիորեն աճում է, ինչով էլ պայմանավորված է փորձագետի ներգրավման անհրաժեշտությունը:
Փորձագետ ներգրավելու հիմքը Նախարարության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի (ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 700-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 1-ին ենթակետի է) պարբերություն, 12-րդ և 20-րդ ենթակետեր) իրականացման ծավալների կտրուկ ավելացումն է (ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի թիվ 878-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 2-րդ կետի 4-րդ դեպք, 3-րդ կետ):
1. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ երեք ամիս։
2. Փորձագետի պարտականությունները՝
· Իրականացնում է տարեցների սոցիալական ներառման քաղաքականության մշակման և դրա իրականացման ապահովման աշխատանքներ,
· Իրականացնում է տարեցների իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրության զարգացման նպատակով առաջարկությունների մշակման աշխատանքներ,
· Իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցների, այդ թվում՝ խնամքի այլընտրանքային ծառայությունների տրամադրման վերաբերյալ պետական ծրագրերի մշակման և դրանց իրականացման ապահովման աշխատանքներ,
· Իրականացնում է Նախարարության ենթակայության ներքո գտնվող, ինչպես նաև Նախարարության հետ համագործակցության շրջանակներում պետական աջակցության ծրագրեր իրականացնող՝ բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի հաստատություններում, ցերեկային կենտրոններում և տնային պայմաններում տարեց և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի և սոցիալական այլ ծառայությունների տրամադրման գործընթաց,
· Իրականացնում է տարեց և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի և սոցիալական այլ ծառայություններ տրամադրող պետական և ոչ պետական կազմակերպություններից հաշվետվությունների ստացման և վերլուծման աշխատանքներ,
· Իրականացնում է Նախարարության քննարկմանը ներկայացված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքներ,
· Իրականացնում է տարեցների իրավունքների պաշտպանության բնագավառի միջնաժամկետ ծախսերի ծրագրերին և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հիմնական ցուցանիշներին վերաբերող առաջարկությունների մշակման աշխատանքներ,
· Իրականացնում է տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտում զարգացման ծրագրերի, հայեցակարգային ուղղությունների մշակման, իրականացման աշխատանքներ,
· Իրականացնում է սոցիալական տարբեր խմբերին պատկանող անձանց, մասնավորապես՝ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների, Չեռնոբիլի ԱԷԿ-ի մասնակիցների, բռնադատվածների սոցիալական պաշտպանության պետական ծրագրերի մշակման և դրանց իրականացման ապահովման աշխատանքներ,
· Իրականացնում է տարեցների և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հիմնահարցերի լուծման նպատակով շահագրգիռ պետական և ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության աշխատանքներ,
· Իրականացնում է տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող պետական նպատակային ծրագրերի կատարման աստիճանը բնորոշող ոչ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունների կազմման և ներկայացման աշխատանքներ,
· Իրականացնում է տարեց և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի և սոցիալական այլ ծառայություններ տրամադրող պետական և ոչ պետական կազմակերպություններին մեթոդական-գործնական օգնության ցուցաբերման աշխատանքներ,
· Իրականացնում է խնամքի և սոցիալական ծառայությունների անձնագրերի, խնամքի ծառայությունների տրամադրման չափորոշիչների, ընթացակարգերի, մեթոդական ցուցումների և մեթոդական այլ փաստաթղթերի մշակման աշխատանքներ,
· Իրականացնում է տարեցների հիմնահարցերին նվիրված գիտաժողովների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպման աշխատանքներ,
· քաղաքացիների ընդունելության կազմակերպում, քաղաքացիների գրավոր և բանավոր դիմումների, բողոքների քննարկում, անհրաժեշտության դեպքում դրանցում բարձրացված խնդիրների ուսումնասիրում և վերլուծություն, ինչպես նաև պարզաբանումների տրամադրում և խորհրդատվական օգնության կազմակերպում,
· Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ համատեղ ապահովում է տարեցների իրավունքների բնագավառում վարվող քաղաքականության և իրականացվող ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկում։
3. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
· բարձրագույն կրթություն.
· հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ սոցիալական պաշտպանության ոլորտում երեք տարվա աշխատանքային ստաժ
· համակարգչով, ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ․
4. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 26.12.2025
5. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Կառավարության 3, հեռ. 010-583751,
Էլ. փոստ՝ info@mlsa.am, https://www.mlsa.am
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
6. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
· դիմում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
· հայտարարություն ՀՀ կառավարության 08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
· տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակա
· վոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
· ինքնակենսագրական,
· մեկ լուսանկար՝ 3 x 4սմ չափսի,
· անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
7. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
8. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ միասին:
9. Դիմումների ընդունման հասցեն է՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն /հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Կառավարության 3, հեռ. 010-583751/։ Դիմումներն ընդունվում են ամեն օր՝ ժամը 930-ից մինչև 1230-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ /հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Կառավարության 3, հեռ. 010-583751/։