Մրցույթներ

Մրցույթ՝ քարտուղարությունում փորձագետ ներգրավելու մասին

հունվարի 13, 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-13.01. 2026

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

 

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առաջ եկած նոր մարտահրավերներով պայմանավորված էապես մեծացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից իրականացվող փաստաթղթաշարժը։ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից սոցիալական պաշտպանության ոլորտում վերջին ժամանակներում իրականացվող բարեփոխումների և պետական աջակցության ծրագրերի նկատմամբ հասարակության հետաքրքրվածության բարձր մակարդակով պայմանավորված քարտուղարությունում կտրուկ ավելացել է իրականացվող աշխատանքների ծավալը, մասնավորապես՝ քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվող դիմումների, գրությունների, թղթային տարբերակով ստացվող մուտքագրման ենթակա, ինչպես նաև ելքագրվող գրությունների թվաքանակը, նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից ստացվող գրությունների, նրանց ուղղվող հանձնարարականների, հրապարակման ոչ ենթակա կամ ԾՕՀ փաստաթղթերի թվաքանակը:

Փորձագետ ներգրավելու հիմքը Նախարարության կանոնադրական խնդիրներից բխող գործառույթների իրականացման ծավալների կտրուկ ավելացումն է (ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի թիվ 878-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 2-րդ կետի 4-րդ դեպք, 3-րդ կետ):

 

1.    Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ երեք ամիս։

2.    Փորձագետի  պարտականությունները՝

·         ա) մասնակցում է նախարարությունում և նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններում շրջանառվող պաշտոնական գրությունների, դիմումների մուտքագրման և ելքագրման հետ կապված գործընթացի իրականացմանը

·         բ) մասնակցում է  թղթային տարբերակով ստացված պաշտոնական գրությունների, դիմումների հիմքերի վարմանը

·         գ) մասնակցում է սահմանված ժամկետներում պաշտոնական գրությունների, դիմումների, հանձնարարականների պատասխանների ներկայացմանը

·         դ) մասնակցում է հրապարակման ոչ ենթակա և ծառայողական օգտագործման համար (ԾՕՀ) փաստաթղթերի գրանցամատյաններում գրանցման աշխատանքներին և մուտքագրման գործընթացին

·          ե) մասնակցում է խորհրդակցությունների, նիստերի ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա արձանագրությունների կազմմանը

·         զ) մասնակցում է նախարարի, նախարարության գլխավոր քարտուղարի հրամանների, ցուցումների, հանձնարարականների կատարման արդյունքների ամփոփմանը

·         է)  մասնակցում է  նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային  կազմակերպությունների կողմից իրականացվող գործավարությանն առնչվող գործունեության ուսումնասիրությանը և մեթոդական աջակցության տրամադրման գործընթացին

·         ը) մասնակցում է ելից փաստաթղթերի նախագծերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարգավորվող գործավարության պահանջներին համապատասխանեցնելու, ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացմանը

·         թ) մասնակցում է նախարարությունում ստացված պաշտոնական գրությունների, դիմումների, Նախարարի հրամանների, հանձնարարականների վերաբերյալ հաշվետվությունների կազմմանը և նախորդ ժամանակահատվածի համեմատական վերլուծության ամփոփմանը

·         ժ) մասնակցում է իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների կազմման և համեմատական վերլուծության իրականացմանը։

 

3.    Փորձագետին ներկայացվող պահանջները՝

                                                

·                     բարձրագույն կրթություն.

·                     հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ.

·                     համակարգչով, ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ

 

4.    Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 16.01.2026

 

5.    Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

 

ՀՀ, ք. Երևան, Կառավարության 3, հեռ. 010-583751,  

Էլ. փոստ՝ info@mlsa.am, https://www.mlsa.am

 

Չի թույլատրվում  հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե  տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

6.    Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

 

·                   դիմում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի անունով՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,

·                   հայտարարություն ՀՀ կառավարության 08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

·                   տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,

·                   արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակա

·                   վոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

·                   ինքնակենսագրական,

·                   մեկ լուսանկար՝ 3 x 4սմ չափսի,

·                   անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

7.    Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

 

8.    Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ միասին:

 

9.    Դիմումների ընդունման հասցեն է՝   Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն /հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Կառավարության 3,  հեռ. 010-583751/։ Դիմումներն ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 930-ից մինչև 1230:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝   /հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Կառավարության 3,  հեռ. 010-583751/։