Նորություններ

114 տեղեկատուն հասանելի է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում

հունիսի 04, 2025

ԱՍՀ նախարարության Տելեգրամ ալիքում գործարկված 114 տեղեկատուն այսուհետ հասանելի է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական www.mlsa.am կայքէջում։

Տեղեկատուի միջոցով և՛ ՀՀ քաղաքացիները, և՛ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները կարող են ինքնաշխատ եղանակով արագ ու հասցեական տեղեկատվություն ստանալ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։

Տեղեկատուին միանալու համար անհրաժեշտ է մուտք գործել https://mlsa.am/ հղմամբ, սեղմել կայքէջի աջ հատվածի ստորին մասում գտնվող «Գրեք մեզ, մենք առցանց ենք» կոճակի վրա: Համակարգը Ձեզ կառաջարկի սեղմել հաղորդագրության դաշտի վրա՝ բոտը ակտիվացնելու համար, որից հետո համապատասխան  բաժիններից Դուք կարող եք ընտրել Ձեզ հետաքրքրող ոլորտը և հետևելով համակարգի կողմից առաջարկվող քայլերին՝ ստանալ տեղեկատվություն՝

·         զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրերի,

·         բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի,

·         կենսաթոշակների և նպաստների,

·         աջակցության ծրագրերի և այլնի վերաբերյալ։

Ոլորտային բովանդակության համալրման գործընթացը շարունակվում է։

Ըստ անհրաժեշտության՝ համակարգը նաև հնարավորություն է տալիս կապ հաստատել մասնագետների հետ։

Տելեգրամ ալիքում 114 տեղեկատուի հղումը՝ https://t.me/mlsa114_bot։ 

Հարթակը գործարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի (EIF) «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» (GTC) կողմից։