Նորություններ
3 մլրդ 219 մլն դրամ` կենսաթոշակի և նպաստի 12 % հետվճարի ծրագրի 2025 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների վճարման գործընթացն ապահովելու համար
սեպտեմբերի 25, 2025
Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակի և նպաստի 12 % հետվճարի ծրագրի 2025 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների վճարման գործընթացն ապահովելու նպատակով կհատկացվի ևս 3 մլրդ 219 մլն դրամ։ Կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված նախագիծը հավանության է արժանացել։
Հետվճարի ծրագրից օգտվում է շուրջ 350,000 շահառու․ միայն 2025 թ․ պետական բյուջեից արդեն իսկ հատկացվել է 13 մլրդ 152 մլն դրամ։ 2025թ. փետրվար-օգոստոս ամիսների միջոցառման շահառուների թվի ամսական աճը կազմել է 2.9%, իսկ մեկ շահառուի հաշվով հետվճարի գումարի փետրվար-օգոստոս ամիսների միջին ամսական աճը՝ 1.3 %։
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում տվյալ ամսում վճարման ենթակա հետվճարը հաշվարկվում է նախորդ ամսում կատարած անկանխիկ գնումների և վճարումների գործարքների 12%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 6000 դրամը: Հետվճարը փոխանցվում է յուրաքանչյուր ամիս՝ մինչև տվյալ ամսվա 25-ը։