Նորություններ

Ամփոփվել են «Վետերանների հուշեր» խորագրով մրցույթի արդյունքները

դեկտեմբերի 20, 2024
Ամփոփվել են «Վետերանների հուշեր» խորագրով մրցույթի արդյունքները․ այն կազմակերպվել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ, ՀՀ վետերանների միավորում ու «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ։
 
Մրցույթի մասնակիցները Հայերեն Վիքիպեդիայում ներկայացրել են հոդվածներ՝ Խորհրդային միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովի 130-ամյակի, հայտնի հետախույզ Գևորգ Վարդանյանի 100-ամյակի, «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան 80-ամյակի, Լենինգրադի շրջափակման օղակի ճեղքման 80-ամյակի վերաբերյալ։
 
Վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին կատարած աշխատանքի համար, նրանք պարգևատրվել հավաստագրերով և դրամական պարգևներով։