Այսուհետ կազմակերպությունները կարող են մեկտեղել իրենց կողմից առաջարկվող ռեսուրսները՝ հրատապ արձագանքման ենթակա իրավիճակներից տուժած անձանց աջակցելու նպատակով
սեպտեմբերի 12, 2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախատեսած Հրատապ արձագանքման հարթակում կարող եք գույքագրել Ձեր կազմակերպության կողմից առաջարկվող ռեսուրսները՝ հրատապ արձագանքման ենթակա իրավիճակներից տուժած անձանց և ընտանիքների առաջնային կարիքների բավարարման նպատակով։
Հարթակում որպես աջակցություն տրամադրող կազմակերպություն կամ անհատ գրանցվելու համար անհրաժեշտ է ներկայացնել Ձեր կողմից առաջարկվող սոցիալական աջակցության ծառայությունները՝ ըստ հարթակում հաշվառվող հետևյալ կարիքների՝
ü Սնունդ,
ü Հագուստ,
ü Կոշիկ,
ü Աջակցող միջոցներ (պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ),
ü Հիգիենայի պարագաներ,
ü Տակդիր, միջադիր,
ü Մահճակալ, ներքնակ,
ü Անկողնային պարագաներ,
ü Կենցաղային պարագաներ,
ü Դեղորայք,
ü Դպրոցական պարագաներ,
ü Հոգեբանական աջակցություն,
ü Խնամք,
ü Ժամանակավոր կացարան,
ü Փոխադրման ծառայություն,
ü Այլ:
Հրատապ արձագանքման հարթակը բարելավվել և արդիականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Դիմոքրասի Ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից իրականացվող «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում:
Հարթակի ծրագրային ապահովումը մշակվել է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից։