Աջակցող միջոցների ցանկն ընդլայնվել է
մարտի 25, 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աջակցող միջոցներ տրամադրել՝ պետական հավաստագրերի հիման վրա։
Վերջին փոփոխություններով՝ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձանց (երեխաների դեպքում նաև ծանր աստիճանի սահմանափակում) անվճար տրամադրվում են մեկանգամյա օգտագործման տակդիրներ:
Տակդիրները տրամադրվում են ամսական 120 հատ՝ հետևյալ ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում՝
· ողնուղեղի, գլխուղեղի վնասվածքային հիվանդություններ,
· ուռուցքային հիվանդություններ,
· շաքարային դիաբետ՝ տարեց անձանց շրջանում,
· ինֆեկցիոն հիվանդություններ,
· հոգեկան և վարքային խանգարումներ, որոնք ուղեկցվում են կոնքի օրգանների դիսֆունկցիայով, միզարձակման կամ կղազատման խանգարումներով։
Եթե տակդիրի օգտագործումը ցուցված է Ծառայությունների անհատական ծրագրով (ԾԱԾ)՝ անհրաժեշտ է դիմել որակավորված կազմակերպություններ։
Դրա բացակայության դեպքում անհրաժեշտ է դիմել բուժսպասարկում իրականացնող պոլիկլինիկա կամ հիվանդանոց՝ անձի ֆունկցիոնալության գնահատում անցնելու և ԾԱԾ ձեռք բերելու նպատակով։
Ներկայում ԱՍՀ նախարարության կողմից տակդիր տրամադրող որակավորված կազմակերպություններ են՝
· «Օրթեզ» ՍՊԸ (հեռ.՝ 010 26 99 22, 099 26 99 22),
· «Բարրի Թրեյդ»ՍՊԸ (հեռ.՝ 011 26 99 50, 0-8000-0001 անվճար
.«Կամար» ՓԲԸ, հեռ․՝ 091 20 71 84, 091 43 24 82, 010 61 14 41):