Նորություններ
ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը այցելել է Շիրակի մարզում պետության կողմից արտապատվիրակման միջոցով ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպություններ
հունվարի 14, 2026
Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը այցելել է «Ընտանիք և համայնք», «Առաքելություն Հայաստան», «Հայկական Կարիտաս» Գյումրու Տարեցների ցերեկային հոգածության և «Փոքրիկ Իշխան» կենտրոններ, Տնային խնամքի ծրագիր և «Կարիտաս-Արեգակ», «Խաչմերուկ» հիմնադրամների աջակցման կենտրոններ, որոնք ԱՍՀ նախարարության արտապատվիրակման միջոցով ծառայություններ են մատուցում երեխաների և ավագ սերնդի հիմնահարցերի ոլորտում։
Այցի ընթացքում նախարար Թորոսյանը տեղում ծանոթացել է կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերին և ծառայությունների մատուցման ընթացքին և շփվել կենտրոնների շահառուների՝ երեխաների և ավագ սերնդի ներկայացուցիչների հետ։
Նախարարը կարևորել է սոցիալական պաշտպանության ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ ընդգծելով, որ համատեղ աշխատանքների իրականացումը նպաստում է առավել հասցեական և արդյունավետ ծառայությունների մատուցմանը։ Նա նաև ընդգծել է պատվիրակված ծառայությունների շարունակական բարելավման և դրանց շրջանակի ընդլայնման կարևորությունը։