Նորություններ
ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը և նախարարի տեղակալ Արաիկ Եսայանը մրցանակ են ստացել Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովի շրջանակում
մարտի 17, 2026
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Կառավարության անդամների, դիվանագետների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև նորարարության և տեխնոլոգիական ոլորտի առաջնորդների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովը։
Միջոցառման շրջանակում տարբեր անվանակարգերում հաղթող են ճանաչվել ՀՀ հանրային կառավարման ոլորտում պաշտոններ զբաղեցնող անձինք և աշխատանքային թիմեր, որոնք ղեկավարել կամ էական դեր են խաղացել ՀՀ պետական գերատեսչություններում նորարարական լուծումների նախագծման, փորձարկման, իրականացման և տարածման գործընթացներում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը և նախարարի տեղակալ Արաիկ Եսայանը հաղթող են ճանաչվել «Կառավարման նորարարություն» անվանակարգում՝ «Spark» նորարարական հարթակի ներդրման համար։ Մրցանակները հանձնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Spark» համակարգի առանցքում պետական կառույցի ռազմավարական նպատակների արդյունավետ իրականացումը, աշխատակիցների ներուժի բացահայտումն ու որակական աճի ապահովումն է։