Նորություններ

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՄԱԿ Կանայք (UN women) կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Բելեն Սանզ Լուկեին

սեպտեմբերի 09, 2025

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ Կանայք (UN women) կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Բելեն Սանզ Լուկեին։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները ընդգծվել է կանանց իրավունքների պաշտպանությանը, նրանց համար արժանապատիվ աշխատանքի ապահովմանը, տնտեսական զորեղացմանն ու աշխատաշուկայում ինտեգրմանն ուղղված շարունակական աշխատանքների կարևորությունը։ ՄԱԿ կանայք կազմակերպությունը բարձր է գնահատել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) թիվ 190 կոնվենցիայի վավերացմանն ուղղված քայլերը։

 

Բելեն Սանզ Լուկեն շնորհավորել է նախարար Թորոսյանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։

 

Ներկայացնելով կանանց հիմնահարցերի ոլորտում պետության կողմից սահմանված առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ նախարար Արսեն Թորոսյանն ընդգծել է տարբեր ոլորտներում կանանց լիարժեք ներգրավվածության ապահովման և աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման անհրաժեշտությունը այս համատեքստում նախարարը բարձր է գնահատել ՄԱԿ կանայք կազմակերպության հետ ձևավորված կառուցողական և արդյունավետ համագործակցությունը։ 

 

Նախարարը նաև խոսել է Զբաղվածության ռազմավարության շրջանակում կանանց տնտեսական ակտիվացմանն ուղղված ծրագրերի մասին և շեշտել «խնամքի տնտեսության» (care economy) գաղափարի, աշխատանքում և ընտանիքում պարտականությունների հավասարակշռման ապահովման դերը։

 

Բելեն Սանզ Լուկեն ևս ընդգծել է ԱՍՀ նախարարության հետ ձևավորված արդյունավետ համագործակցության կարևորությունը, մասնավորապես՝ անդրադառնալով ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ ռազմավարությամբ սահմանված գերակայություններին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել ակտիվ փոխգործակցությունը՝ քննարկված հարցերը հասցեագրելու ուղղությամբ։