Նորություններ

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքի AXIOS House-ում մասնակցել է ընկերության կազմակերպած հանդիսավոր ընդունելությանը

սեպտեմբերի 25, 2024
Ամերիկյան խոշորագույն ServiceNow տեխնոլոգիական ընկերության հրավերով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքի AXIOS House-ում մասնակցել է ընկերության կազմակերպած հանդիսավոր ընդունելությանը։
 
Միջոցառման շրջանակում ներկայացվել են ServiceNow ընկերության աշխատուժի վերապատրաստման նորարարական լուծումները, որոնց միջոցով կառավարությունները և կազմակերպությունները հնարավորություն են ունենում արդյունավետ կերպով կառավարել աշխատակիցների ուսուցման և վերապատրաստման գործընթացները, ինչպես նաև արագորեն արձագանքել տեխնոլոգիական և բիզնես միջավայրի փոփոխություններին:
 
Նախարար Մկրտչյանը միջոցառման ժամանակ ոլորտային մի շարք հարցերի շուրջ շփվել է նաև կառավարման և բարեփոխումների հարցերով ՄԱԿ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչ, ԱՄՆ աշխատանք դեպարտամենտի նախկին ղեկավարի տեղակալ Քրիս Լուի հետ: