Նորություններ

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը Ռեյկյավիկում հանդիպել է գերժամանակակից պրոթեզների արտադրությամբ զբաղբող առաջատար Össur ընկերության գործադիր փոխնախագահ Օլաֆուր Գիյլֆասոնին

հոկտեմբերի 02, 2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ռեյկյավիկում գերժամանակակից պրոթեզների արտադրությամբ զբաղվող առաջատար Össur ընկերության կենտրոնական գրասենյակում հանդիպել է ընկերության գործադիր փոխնախագահ Օլաֆուր Գիյլֆասոնին։
 
Քննարկվել են պրոթեզավորման գործընթացի իրականացմանը, աջակցող միջոցների որակական չափորոշիչներին ու արտադրական տեխնոլոգիաներին առնչվող մի շարք հարցեր։
 
Հանդիպման ընթացքում նախարար Մկրտչյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց կողմից մինչ այս ներկայացված և գույքագրված խնդիրները, ընկերության ներկայացուցչի հետ քննարկել դրանց լուծման հնարավոր տարբերակները։