Նորություններ

ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն այցելել է Միասնական սոցիալական ծառայության Աբովյանի տարածքային կենտրոն

մարտի 20, 2025

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն ու Միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալ Անի Չիլինգարյանն այսօր այցելել են ՄՍԾ Աբովյանի տարածքային կենտրոն։

Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ մարտի 17-ից Կոտայքի և Սյունիքի մարզերում փորձարկվող անապահովության գնահատման նոր համակարգի աշխատանքներին, գործընթացի մանրամասներին։

Վերջիններս զրուցել են նաև աշխատակիցների հետ դիմումի ընդունման, գնահատման ընթացակարգի, ընտանիքների սոցիալ-տնտեսական ներառման կամ ակտիվացման հարցերի շուրջ։