Նորություններ

ԱՍՀ նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանն ընդունել է ԱՄԿ ներկայացուցիչ Միխայիլ Պուշկինին

փետրվարի 25, 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանն այսօր ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակության խմբի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող գրասենյակի տնօրեն Միխայիլ Պուշկինին։
 
Քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ընթացքին ու նախատեսվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։
 
Ընդգծվել է Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների կարողությունների զարգացմանն ու սոցիալական գործընկերության ամրապնդմանն ուղղված շարունակական աշխատանքների կարևորությունը։