Նորություններ

ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը մասնակցել է «Աշխատանքի միասնական շուկա» զարգացման հեռանկարները խորագրով թեմատիկ կլոր սեղան քննարկմանը

սեպտեմբերի 30, 2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը որպես բանախոս մասնակցել է «Աշխատանքի միասնական շուկա» զարգացման հեռանկարները խորագրով թեմատիկ կլոր սեղան քննարկմանը։  

Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովի շրջանակում տեղի ունեցած քննարկման հիմնական թեմաներն են եղել աշխատաշուկայի պահանջարկի կանխատեսումը, միջպետական աշխատանքի տեղավորման գործընթացքում ԵԱՏՄ անդամ երկրներում աշխատողների մասնագիտական հմտությունների ճանաչման առանձնահատկությունները, աշխատակիցների անդրսահմանային շարունակական մասնագիտական զարգացման հնարավորությունը, միասնական աշխատաշուկայի գործունեության մեջ հասարակական կազմակերպությունների դերը, ԵԱՏՄ աշխատողների և նրանց ընտանիքի անդամների առողջապահական հարցերը։

Քննարկման ընթացքում ելույթներով հանդես են եկել ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչները, ՄՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալը, ՀՀ-ում ԱՀԿ ներկայացուցիչը, Արհմիությունների ընդհանուր կոնֆեդերացիայի նախագահը, ՀՀ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ ու այլ մասնակիցներ։