Նորություններ

ԱՍՀ նախարարությունը շարունակում է պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գործընթացը

հուլիսի 17, 2025

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։

2025 թ ընթացքում 8887 անձի տրամադրվել է  18,602 աջակցող միջոց։

Հիշեցնենք, որ աջակցող միջոց ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն, ստանալ հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող եք ձեռք բերել Ձեզ անհրաժեշտ աջակցող միջոցը։

Աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/prosthetic-orthopedics