Գտի՛ր աշխատանք՝ Երևանում և մարզերում e-work հարթակի միջոցով
փետրվարի 13, 2025
Հարգելի՛ քաղաքացիներ,
Դուք կարող եք գտնել խորհրդականի, գլխավոր տնօրենի, բաժնի պետի, ինչպես նաև մանկավարժի, բժշկի, հաշվապահի, հոգեբանի, դաստիարակի, խոհարարի և մի շարք այլ մասնագիտություններով աշխատանք՝ ինչպես պետական համակարգում, այնպես էլ մասնավոր հատվածում՝ e-work.am հարթակում․ աշխատավարձի չափը՝ մի քանի հարյուր հազարից մինչև ավելի քան մեկ միլիոն դրամ։
Փետրվարի 10-ի դրությամբ՝ e-work.am-ում հրապարակվել է 737 թափուր աշխատատեղի հայտ․ գրանցվել է 2814 ֆիզիկական անձ։
Հիշեցնենք, որ հարթակից կարող են ԱՆՎՃԱՐ օգտվել բոլորը՝ և՛ աշխատանք փնտրող անձինք, և՛ գործատուները։
Աշխատանք փնտրողները հնարավորություն ունեն ծանոթանալ Երևանում ու մարզերում առկա թափուր աշխատատեղերին, ստեղծել իրենց ինքնակենսագրականը և գտնել իրենց մասնագիտական կարողություններին համապատասխան աշխատանք՝ ուղիղ կապ հաստատելով գործատուների հետ։
Գործատուները կարող են հարթակում տեղադրել իրենց կազմակերպությունում առկա թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարություններ, ծանոթանալ տարբեր ոլորտներում աշխատանք փնտրող անձանց ինքնակենսագրականներին և գտնել անհրաժեշտ մասնագիտական որակներին համապատասխան աշխատակից։