Նորություններ

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է

փետրվարի 17, 2026
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։
2026 թվականի ընթացքում արդեն իսկ աջակցություն է ստացել 561 շահառու, վճարվել է շուրջ 492 մլն դրամ։
 
Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 15,745 շահառու, վճարվել է շուրջ 11,6 մլրդ դրամ։
Հիշեցնենք, որ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝
  • Մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում,
  • Հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։